20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախում զինվորները պաշտպանեցին հայ մնալու եւ ապրելու իրենց իրավունքը․ Ալան Մամիեւ

Ռուսաստանցի քաղաքագետ Ալան Մամիեւը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից, գրում է geoclub.info-ն։ Նա մասնավորապես նշել է․ «Ղարաբաղը պարզապես իր անկախությունը չի, որ պաշտպանում է, Արցախի բնակիչները պայքարում են իրենց ապրելու իրավունքի համար։ Ապրել բառի ուղիղ իմաստով, դա պարզապես խոսք չէ, դա փաստ է։ Բոլորը հստակ գիտակցում են, որ եթե Արցախն ընկնի, այնտեղ ցեղասպանություն տեղի կունենա, ինչպես […]

Դեռ դիակներ են խոշտանգվում. հույն պատգամավորը ապշած է /վիդեո/

«Արդեն 17 տարի է, որ Հունաստանի խորհրդարանի պատգամավոր եմ: Իմ պարտականությունն եմ համարել`  գալ և տեսնել Արցախում կատարվածը»,-երեկ` ապրիլի 11-ին Ստեփանակերտում`   ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց  Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին: Կաննելին չի կարող չարձագանքել  մարդկային հանցագործությունների աճող ծավալին և աշխարհաքաղաքական իրադարձություններին: Նա եկել է սեփական աչքերով տեսնելու և համոզվելու, որ 21-րդ […]

Ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտը քննարկվել է Մակեդոնիայում

  Ս.թ. ապրիլի 7-11-ը Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվեցին Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի (The Democrat Youth Community of Europe-DEMYC) նախաձեռնությամբ կազմակերպված սեմինարները: Ծրագրի թեման էր <<Թվային Եվրոպան>>: Նախաձեռնությանն ակտիվ մասնակցություն ցուցաբերեց Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը: Ծրագրի նպատակն էր վեր հանել այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնց հետ առաջիկա տարիներին առնչվելու են անդամ քաղաքական ուժերը իրենց գործունեության ընթացքում, ինչպես նաև համատեղ ջանքերով […]

Ադրբեջանը «սեւ ցուցակում» կներառի ԼՂՀ այցելած Հունաստանի և Լատվիայի պատգամավորներին

Ադրբեջանը մտադիր է «սեւ ցուցակում»ներառել Հունաստանի և Լատվիայի պատգամավորներ Գարիֆալիա Կանելիին ու Սերգեյս Պոտապկինսին, գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո խոսնակ Հիքմեթ Գաջիևը, իրենք տվյալներ ունեն, որ պատգամավորները ապրիլի 11-ին այցելել են ԼՂՀ և հանդես են եկել հայտարարություններով, որոնք կարող են վնասել Հունաստանի ու Լատվիայի հետ Ադրբեջանի հարաբերություններին: «Այցը կայացել է տարածաշրջանի համար […]

Զզվելի է նրանց բզկտելը, երբ դա արվում է խտրական, ուղղորդված և ստոր նպատակերով

Հայտնի ագիտպրոպին ծառայող լրատվամիջոցների ու ֆեյքերի հարձակման այսօրվա թիրախներն են. Էդուարդ Նալբանդյանը` իբր Ղարաբաղյան կոնֆլիկտի ժամանակ անգործության համար, այնինչ կա մեկը, ով պարզապես երազում է ստանալ նրա պաշտոնը: Ռոբերտ Քոչարյանը` իբր առաջին և երրորդ նախագահների անսկզբունք մերձեցմանը չմասնակցելու համար, այնինչ քաղաքականություն նրա վերադարձը կանխելու նպատակով: Հովիկ Աբրահամյանը` իբր որովհետև գնում է Մոսկվա, այնինչ իշխանական մի […]

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

ՀՀ Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են Ադրբեջանի Հանրապետության կողմից 1994թ. Զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ հարձակման և քաղաքացիական բնակչության դեմ ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրադրության կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին հարցեր: Անվտանգության խորհրդի անդամները հանդես են եկել զեկույցներով: Արձանագրվել է, […]

Եթե չկա ԼՂՀ ներկայացուցիչը, ուրեմն չկա բանակցություն. Նիկոլ Փաշինյան

ԼՂՀ հարցի կարգավորման որեւէ բանակցային պրոցես առանց ԼՂՀ ներկայացուցչի անընդունելի է: Այս մասին Ֆեյսբուկյան իր հարթակում գրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա, մասնավորապես նշել է. «Մեր զինվորներն ու սպաները իրենց կյանքի գնով կասեցրել են մի մեծ դավադրություն ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Մեր բանակի սխրանքը դիվանագիտական ճակատում չպետք է տանուլ տրվի. […]

Տարածքներ կհանձնե՞ն. ինչ կստանա Հայաստանը

‹‹Նոր ժամանակներ›› կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը հավանական չի համարում, որ Հայաստանը պատրաստ կլինի Ադրբեջանին տարածքներ զիջել: ‹‹Բայց որ նմանատիպ որոշումներ   իշխանականան որոշակի բլոկներում ծագում են, դա տեսել եմ, գիտեմ: Մարդկանց հետ եմ զրուցել. նմանատիպ մտորումներ կան››: Արամ Կարապետյանն ընդգծեց՝ չի կարող լինել այնպես, որ Ռուսաստանը Հայաստանի փոխարեն որոշում կայացնի տարածքներ զիջելու վերաբերյալ: ‹‹Հիմա այդ ժամանակները չեն: Այժմ […]

Ռուսաստանի հայերի միության ձայնը չեն լսում միայն հայկական զլմ-ներում․ ՌՀՄ-ն պարզաբանում է

Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ վերջին ժամանակներում Ռուսաստանի հայերի միությունը հարցեր է ստանում հայկական լրատվամիջոցներից՝ միության նախագահ Արա Աբրահամյանի դիրքորոշումը պարզաբանելու խնդրանքով՝ կապված վերջերս Ղարաբաղի իրադարձությունների, ինչպես նաեւ  թե ինչո՞ւ է Ռուսաստանի հայկական համայնքը լռում, եւ հանրահավաքներ չի կազմակերպում, ինչպես այլ երկրներում է լինում։   Հայտարարության մեջ ասվում է, որ Այն որ ՌՀՄ-ն եւ […]

Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հարցը բարձրացվել է ԵԽ կրթության նախարարների համաժողովում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Բրյուսելում մասնակցել է ԵԽ կրթության նախարարների 25-րդ համաժողովին, որն անցկացվում է «Ժողովրդավարության ապահովումը կրթության միջոցով, կրթության դերը ժողովրդավար մշակույթի իրավասության զարգացման համար» խորագրի ներքո: ՀՀ ԿԳ նախարարը համաժողովում հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշված է. «Ձերդ գերազանցություններ, hարգելի՛ գործընկերներ, Եվրոպայի խորհրդի մշտական համաժողովի 25-րդ նստաշրջանի հարգարժան մասնակիցներ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված