30 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խստաշունչ դեմքով հայտարարությունները խաղաղություն ամենևին էլ չեն երաշխավորում

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Համանախագահները Բաքվում հայտարարել են, որ էսկալացիայի կրկնությունն անթույլատրելի է: Այս մասին խոսվում է 1994-ի՝ զինադադարի պայմանագրի ստորագրումից ի վեր ու ինչպես ժամականակը ցույց տվեց, խստաշունչ դեմքով հայտարարությունները խաղաղություն ամենևին էլ չեն երաշխավորում։ Ամեն դեպքում այն ամենը, ինչը տեղի ունեցավ ապրիլի առաջին օրերին, նաև միջնորդ պետությունների ձախողումն էր, ովքեր […]

Միջազգային հանրությունը պետք է հանդես գա հասցեական, դատապարտող հայտարարություններով. Էդուարդ Շարմազանով

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 7-ին հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Կողմերը քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, անթույլատրելի համարել ռազմական ճանապարհով ԼՂ հակամարտության կարգավորման փորձերը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական կողմի գործողությունները բացահայտ ագրեսիա են […]

Ձեռնարկել ենք անհրաժեշտ միջոցները, որպեսզի կողմերը կարողանան պայմանավորվածության հասնել

Նախօրեին Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, գրում է Tass.ru-ն։ Հանդիպման ժամանակ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը շարունակելու է աջակցել, որպեսզի Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման համաձայնությունը շարունակվի։ «Մենք ամենաբարձր մակարդակներում ձեռնարկել ենք անհրաժեշտ միջոցները, […]

Ինչու չի կրակում Ադրբեջանի զենքը. Հրապարակ

Երկու օր է, ինչ ռուսական եւ հայկական ռազմական կուլիսներում բուռն քննարկման թեմա է Ռուսաստանից գնված, Ադրբեջանի կողմից կիրառված «Սմերչ» հրթիռի չպայթելու «պարադոքսը»։ «Սա պատմության մեջ չլսված դիպված է, ինչը կարող է նշանակել, որ կամ Ռուսաստանն անորակ զենք է արտադրում եւ վաճառում, կամ Ադրբեջանը թանկարժեք զենքի կույտի պահեստ է պարզապես, եւ Ալիեւը տեխնիկայի եւ մարդկային ահավոր […]

Զուր պատրանքներ չփայփայենք. Առավոտ

Քաղաքականությունն, իհարկե, դաժան բան է։ Հայաստանում Ուկրաինայի ադրբեջանամետ վարքագիծը բացատրում են հետեւյալ կերպ. 2014 թվականի մարտի 14-ին Հայաստանն այն 11 ՝ բավականին «տհաճ» երկրների շարքում էր, որոնք դեմ են արտահայտվել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը դատապարտող ՄԱԿ-ի փաստաթղթին։ Ուկրաինայի իշխանությունն, ըստ այդմ, քաղաքական «մուռ է հանում» մեզնից։ Մասամբ համաձայն եմ՝ Ղրիմի անեքսիան դատապարտելի քայլ էր, եւ […]

Ռուսները սիրախաղ են անում Ադրբեջանի հետ․ քաղաքագետ

«Մի բան պարզ է․ թուրքերն իրենց հաշիվների մեջ սխալվել են։ Ասում եմ թուրքեր․ ում ուզում եք, կարող եք նկարի ունենալ այս դեպքում՝ ադրբեջանցիներին էլ, Թուրքիայի թուրքերին էլ», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ «Թուրքերը հաշվարկել էին, թե արտագաղթը, ժողովրդի ճնշված վիճակը պիտի առիթ լիներ, որ իրենք կարողանային հաղթել մեզ։ Ռուս-թուրքական հարաբերություններին էլ անդրադառնամ․ […]

Ցավ ենք զգում, երբ Ռուսաստանը, և ոչ միայն Ռուսաստանը, այլ այդ կառույցի անդամ-երկրները զենք են վաճառում Ադրբեջանին․ Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանի և Անգելա Մերկելի պատասխանները ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին՝ ամբողջությամբ Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ: Սերժ Սարգսյանը և Անգելա Մերկելը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-գերմանական հարաբերությունների և բազմաբնույթ համագործակցության ընդգրկուն օրակարգը, անդրադարձել այդ հարաբերություններն առավել ամրապնդելու երկկողմ հետ ագա քայլերին: […]

Կարևոր որոշումներ կառավարությունից

Կառավարության ապրիլի 6-ին կայացած նիստում որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 1 մլրդ դրամ տրամադրել Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգմանը:   Ապրիլի 6-ին ՀՀ Կառավարության նիստում որոշվել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղու Վարդենիսի հատվածի առաջին փուլի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրել 1 մլրդ դրամ: Գումարը տրամադրվելու է ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով […]

Ինչի կարիք կա, ես կանեմ. Ժամանակ

«Սահմանի համար ամեն ինչ անում ենք։ Առաջին անգամ չի, 90 թվից միշտ էլ արել եմ։ Ինչի կարիք կա, ես կանեմ», – հայտարարել է ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Հարցին՝ բացի ֆինանսական, նյութական աջակցությունից, ինքներդ չուզեցի՞ք գնալ սահման՝ Ս. Ալեքսանյանը պատասխանեց. «Ես շատ ուզեցա, բայց իմ ընկերները չթողեցին»։ Ո՞ր ընկերները չեն թողել՝ հարցին էլ նա պատասխանեց. «Առաքել Մովսիսյանն էլ, մնացածն էլ, սաղ ասեցին՝ մի արի, դու մնա»։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի