Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համատեղ ասուլիսը /վիդեո/
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 21-22-ը պաշտոնական այցով կլինի Երևանում, որտեղ հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան: Նա տեղեկացրել է, որ այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերություններին առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Առանձնակի ուշադրություն կդարձվի Լեռնային Ղարաբաղի հարցին։ «ՌԴ […]
Հաագա, 2016 թվականի ապրիլի 5 – Նիդերլանդների Համագործակցող Կազմակերպություններն այսօր Նիդերլանդների խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի մասին պահանջագիր հանձնեցին խորհրդարանի Արտաքին Հարաբերությունների Մշտական Հանձնաժողովի նախագահ՝ տիկին Էյսինկին։ Հայկական կազմակերպությունների հետ հանդիպմանը մասնակցում էին նաև խորհրդարանի պատգամավորներ՝ Օմտզիխտը՝ Քրիստոնեա-Ժողովրդական Միավորում կուսակցությունից, Վան Ռոնը՝ Հանուն Ազատության կուսակցությունից, Շյորդսման՝ Ժողովրդավարներ-66 կուսակցությունից, Սերվաեսը՝ Աշխատավորական կուսակցությունից և Հարի Վան Բոմելը՝ Ընկերվար կուսակցությունից, որը […]
Այսօր Երեւանի Ս. Հովյաննես եկեղեցում տեղի է ունեցել կապիտան Արմենակ Ուրֆանյանի հոգեհանգստի արարողությունը: 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Մերսի Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականին: Նա ԶՈՒ-ում ծառայում էր 2007թվականից: Կապիտան Ուրֆանյանը իր անձնակազմի հետ միասին` երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով` Ուրֆանյանը միայնակ շարունակել է մարտը` […]
ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Վահան Փափազյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին, ասել է, որ եթե հարկ լինի նոր զինադադարի պայմանագիր ստորագրել, ապա այդ պայմանագիրը պետք է ստորագրվի միայն Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև: «Զինադադարի նոր պայմանագիրը պետք է ստորագրվի ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև միայն։ Հայաստանն այստեղ անելիք չունի», – ասել է նա՝ նշելով, […]
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Բրյուսելում եվրոպացի լրագրողներին է ներկայացրել վերջին օրերի զարգացումները: Այս մասին Ա. Աշոտյանը գրել է Ֆեսբուկյան իր հարթակում: «Նոր ավարտեցի եվրոպացի լրագրողների համար Բրյուսելում հրավիրված ասուլիսը, որի ընթացքում մանրամասն ներկայացրեցի վերջին օրերի զարգացումները և հայկական տեսակետները։ Իհարկե, մեր ճակատագիրը կերտում ենք բացառապես մենք և մեր բանակը։ Միաժամանակ շատ կարևոր է միջազգային հանրությանը […]
ԱԺ-ում քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին նախագծի քննարկման ընթացքում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ առաջին ընթերցման ժամանակ իրենք ձեռնպահ են քվեարկել: «Եթե կոպիտ ասեմ, այս օրենքի նախագծից դուրս են հանվել «զինվորական», «ռազմական», «զինվորական կոչում» արտահայտությունները: Ռազմական բաղադրիչը դուրս է հանվել, ավելացվել է «արտակարգ իրավիճակների լիազոր մարմին» արտահայտությունը եւ այդ մարմնին թույլ են տվել սպառազինություն […]
Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ հանդես եկավ ելույթով: Նա կոչ արեց ՀՀ իշխանություններին պահանջել Ռուսաստանից խզել ռուս-ադրբեջանական զենք-զինամթերքի մատակարարման պայմանագրերը, քանի որ նորմալ չէ այն հանգամանքը, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին: Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստն մբողջությամբ: Հարգելի’ գործընկերներ, Վերջին մի քանի օրերին Լեռնային […]
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Պիեռ Անդրիեին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն: Հանդիպման ընթացքում քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը: Համանախագահները ողջունել են շփման գծում հրադադարի մասին համաձայնագրի ձեռքբերումը։ Նրանք հայտարարել են, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման […]
Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշը նախօրեին զորակցական նամակ է հղել Հայաստան-Չեխիա բարեկամության խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին: Չեխ խորհրդարանականը խոր ցավով է նշել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրության աննախադեպ լարվածության մասին` հավելելով, որ այս ամենը տեղի է ունենում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի նախաշեմին: Նշվել է, որ […]































