30 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ալիևի ընտանիքի ունեցվածքը օֆշորային ընկերություններում՝ ըստ «Պանամական փաստաթղթերի»

«Լրագրողական հետաքննության միջազգային կոնսորցիումը» (ICIJ) հրապարակել է մի շարք երկրների ղեկավարների օֆշորային հաշիվների մասին տվյալներ: «Պանամական փաստաթղթեր» անվանումը ստացած այս հաշվետվության մեջ նշվում են նաև Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների անունները: Թուրքական «Hurriyet» թերթը Ալիևի ընտանիքի անվան շուրջ օֆշորային սկանդալի մասին մի շարք տվյալներ է ներկայացրել: Ըստ այդ տվյալների՝ Ադբեջանի Հարկերի նախարար Ֆեզիլ Մամմեդովը […]

Վստահ եմ, որ հրադադարը չի պահպանվի. քաղաքագետ

Չեմ ուզում հոռետես երևալ, կամ ավելնորդ լարվածություն առաջացնել, բայց շատերն են հարցնում, դրա համար չեմ կարող չասել, որ. Վստահ եմ, որ հրադադարը չի պահպանվի: Ադրբեջանն այս դադարը օգտագործում է ուժերը վերախմբավորելու, հնարավոր է նաև նոր ուժեր ներգրավելու համար: Արտաքին ոչ մի կողմ չի կարող և չի էլ փորձելու զսպել Ադրբեջանի իշխանություններին: Հայկական կողմը դատապարտված է համոզիչ հաղթանակ տանելու: […]

Ո՞ր պաշտոնատար անձանց անուններն են կապված օֆշորային բիզնեսի հետ

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ օֆշորային մի շարք սկանդալների՝ հատկապես ՀՀ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող բիզնեսներին, որին անդրադարձել է միջազգային մամուլը. «Կառավարությունը չի՞ պատրաստվում այս հարցը լուրջ ու օբյեկտիվորեն քննարկել ու հանրությանը ներկայացնել իրական պատկերը», – ասաց Զուրաբյանը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ի պատասխան՝ ասաց, […]

Ադրբեջանը կրկին տարածաշրջանը վերածեց Եվրոպայի անվտանգությանը սպառնացող թեժ կետի․ Սերժ Սարգսյան

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ: Սերժ Սարգսյանը և Անգելա Մերկելը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-գերմանական հարաբերությունների և բազմաբնույթ համագործակցության ընդգրկուն օրակարգը, անդրադարձել այդ հարաբերություններն առավել ամրապնդելու երկկողմ հետագա քայլերին: ՀՀ Նախագահը և ԳԴՀ կանցլերը քննարկել են նաև տարածաշրջանի իրավիճակին վերաբերող […]

Նախագահը հանդիպում է ունեցել ԳԴՀ արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԳԴՀ արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Նշելով, որ իր այցը Գերմանիա կայանում է այնպիսի մի ժամանակահատվածում, երբ Ադրբեջանի կողմից լրջագույն մարտահրավեր է նետված ԼՂ, ինչպես նաև ՀՀ անվտանգությանը, ՀՀ Նախագահը հանգամանորեն ներկայացրել է այս օրերին Ադրբեջանի կողմից զինադադարի […]

Ֆրանսիացի պատգամավորները Ադրբեջանի ագրեսիայի հարցը բարձրացրել են կառավարության առջև

Ապրիլի 5-ին, Ազգային ժողովի նիստի ընթացքում Ֆրանսիայի կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Ազգային Ժողովում սոցիալիստ, հանրապետական պատգամավոր Նատալի Նիեսոնը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող լուրջ բախումները ադրբեջանական և հայկական ուժերի միջև, ընդգծելով, որ հրադադարի ռեժիմի խախտումը սանձազերծվել է Բաքվի կողմից: Նատալի Նիեսոնը կառավարության ուշադրությունն է հրավիրել նաև Թուրքիայի կողմնակալ հայտարարությունների […]

Առանց պաթոսի. ինչ կունենանք պատերազմից հետո

Կառավարության հետ հարց-պատասխանի ընթացքում պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, մասնավորապես նշելով. ‹‹Քաղաքական ու իրավական ճանապարհով մենք պիտի պատասխան տանք Արդբեջանին: Մենք ունենք ապացույցներ` Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների վերաբերյալ: Բազմիցս խնդրել եմ` թող ստեղծվեն խմբեր, որոնք կհավաքեն համապատասխան փաստաթղթեր: Մենք պիտի միջազգային ատյաններ դիմենք››, -ասաց Զարուհի Փոստանջյանը: ‹‹Կառավարության անունից վստահեցնում եմ` ամեն բան […]

Մոռացել են, որ զինադադար էին աղերսում. Հ. Նաղդալյան

Այս օրերին չեն դադարում ադրբեջանական մամուլում հրապարակվել Ադրբեջանի քաղաքական գործիչների ու դիվանագիտական կորպուսի հիստերիկ պոռթկումները, և ապատեղեկատվությամբ միջազգային հանրությանը մոլորեցնելու հերթական փորձերը: Դրանցից էր, թերևս, նախօրեին ադրբեջանական մամուլում տեղ գտած՝  ԵԽԽՎ ադրբեջանական  պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի նամակը ուղղված ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին, որտեղ ադրբեջանցի պատվիրակը ոչ ավել ոչ պակաս պարծեցել էր , թե իր երկիրը […]

Նույնիսկ անդամահատված ոտքով զինվորներն ուզում են վերադառնալ զորամասեր. Սեյրան Օհանյան

Այսօր ԱԺ-ում կառվարության հետ հարց ու պատասպանի ընթացքում Արամ Մանուկյանը հարց ուղղեց ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին: Արամ Մանուկյանը խնդրեց ներկայացնել, թե մեր Կառավարությունն ինչ օժանդակություն է ցուցաբերելու վիրավոր զինվորներին և զոհված ազատամարտիկների ընտանիքներին: ‹‹Այդ հարցը չափազանց կարևոր է: Զոհվածների ընտանիքներն ու վիրավոր հայորդիները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են: Վիրավորներից շատերը կազդուրվում են: Նույնիսկ անդամահատված ոտքով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի