16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Զենքի ձեռքբերման պրոցեսը տևական է․ Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում տեղեկացրեց՝ այս պահին առաջնագծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է:
Լրագրողները հարց ուղղեցին Արծրուն Հովհաննիսյանին՝  փոևձելով ճշտես, թե ի վերջո երբ կհասնի ՌԴ-ի խոստացված 200 մլն վարկի զենքը։ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց՝  սպառազինության ձեռքբերումը մշտական պրոցես է, ուղղակի այդքան մասն է վարկով:
«Շատ զինատեսակներ այս տարիների ընթացում ձեռք են բերվել ոչ վարկով կամ այլ միջոցներով և ամեն ինչ չի, որ պետք է հրապարակել: Զենքի ձեռքբերման պրոցեսը տևական է, գրեթե տարի չի եղել, որ մի քանի անգամ տարբեր բնույթի զենք, ռազմական նշանակության համակարգեր, որ մենք չներկրենք: Դա մշտական գործընթաց է, և միշտ կոնտեքստից դուրս մեկնաբանել միայն 200 մլն-ը՝ ես դա չեմ մեկնաբանի»,-ասաց ՊՆ մամուլի խոսնակը, ապա ավելացրեց՝ պետք չէ մտածել, որ 200 մլն-ի զենքը մի ճամպրուկում տեղավորվելու է և մեկ օրում հասնի Հայաստան: Լրագրողներին հետաքրքրեց՝ այնուամենայնիվ,  մեծ մասը այդուհանդերձ տեղափոխվե՞լ է, թ՞ե ոչ։ ՊՆ խոսնակն ընդգծեց՝ այդ հարցին պատասխանել չի կարող։
Ինչ վերաբերում է երգիչ Արմենչիկի կողմից զինվորներին  տոպրակներ բաժանելու դեպքին, ապա ՊՆ մամուլի խոսնակն ասաց՝ դեպքը տեղի է ունեցել ԼՂՀ-ում տեղակայված զորամասերից մեկում: «Ուսումնասիրել ենք, ԼՂՀ-ում է տեղի ունեցել, մանրամասն չեմ կարող ասել, այդտեղ որևէ քրեական, հանցավոր բան չկա, մի քիչ անփութություն է տեղի ունեցել, հրամանատարները համապատասխան նկատողություն ստացել են»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ