15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Գերմանիան նույնպես պետք է պատասխանատվություն կրի Հայոց ցեղասպանության համար». Բունդեսթագի պատգամավոր

Գերմանիայի Դաշնության Բունդեսթագի Ձախ կուսակցության (Die Linke) պատգամավորների պատվիրակության անդամ Մարտին Դոլցերն այսօր ԵՊՀ պատմության ֆակուլտետում համալսարանականների հետ հանդիպման ընթացքում ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության ընդունումն ու ճանաչումը բավարար չեն իրենց կուսակցության առաքելությունը կատարված համարելու համար. կարևոր է նաև, թե ինչ ձևակերպում կստանա Օսմանյան կայսրությունում կատարված ոճրագործությունը:

«Բանաձևում պետք է հստակ նշված լինի, որ կատարվածը հենց ցեղասպանություն է: Բացի այդ՝ միայն Թուրքիայի Կառավարությանը մեղադրելն ու դատապարտել բավարար չեն, Գերմանիան պետք է նաև ընդունի իր մեղքը, քանի որ լուռ հետևել, երբեմն նաև մասնակցել է այդ վայրագություններին: Իսկ նպատակը մեկն էր՝ պատերազմական իրավիճակում Թուրքիային ամեն կերպ պահել իր կողքին՝ իբրև դաշնակից»,- ասաց Բուրդեսթագի պատգամավոր Մարտին Դոլցերը:

Ազգությամբ թուրք Հասան Բուրգուջուօղլուն էլ կարևորեց երիտասարդ համալսարանականների հետ հանդիպումը, քանի որ հենց երիտասարդ սերունդը պետք է ուղղի նախնիների սխալները:

«Միայն կառավարություններին մեղադրելը ճիշտ չէ, խմորումները պետք է հասարակության մեջ սկսել: Հավատացե՛ք, այսօրվա թուրք երիտասարդները տարբերվում են ավագ սերնդից, նրանք պատրաստ են առերեսվել պատմության հետ, պարզապես ճիշտ տեղեկատվության և ուղղորդման կարիք ունեն»,- նշեց Հասան Բուրգուջուօղլուն:

«Արդեն երկու տարի է, ինչ Բունդեսթագում քննարկվում է Հայոց ցեղասպանությունը դատապարտող նախագծի ընդունման հարցը, սակայն Ձախ կուսակցության պատգամավորները Բունդեսթագում բարձրացրել են նաև Գերմանիայի՝ Ցեղասպանության մասնակից լինելու հարցը»,- նշեց հանդիպման մասնակից հասարակական գործիչ, վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:

Հավելենք, որ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծը կքննարկվի հունիսի 2-ին: Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թ.-ին ընդունել է 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում, սակայն, նշված չի եղել «ցեղասպանություն» բառեզրը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ