15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իշխանությունն ունի քաղաքական կամք․ Շարմազանով

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Կառավարության կողմից ներկայացված ԸՕ և կից ներկայցված օրենքների փաթեթի երկրորդ ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ հանդես եկավ արտահերթ ելույթով:

ԱԺ փոխխոսնակի գնահատմամբ՝ Ընտրական օրենսգրքի քննարկումներն անցնում են կառուցողական մթնոլորտում․ մեծամասնությունը պատրաստ է  լսել ու հարկ եղած դեպքում ընդունել ընդդիմադիրների և քաղաքացիական հասարակության առաջարկները:

«Միասնական աշխատանքի արդյունքում մենք տեսնում ենք, որ դրական տեղաշարժ կա, ինչու՞ ենք վախենում ճիշտն ասելուց։
Մենք ինչո՞ւ ենք խուսափում կոնսոլիդացիա բառից, 98 կողմը կոնսոլիդացիա չէ՞,  բարեկամնե՛ր: Հանրապետական մեծամասնությունը 71 հոգուց ավելի չէ՞, և հաշվի առնելով որ հարգելի պատճառով 2-3 բացակա ենք ունեցել՝ շուրջ 30-ից ավելի ընդդիմադիր պատգամավորներ կողմ են քվերարկել: Բա սա կոնսոլիդացիա է և ակնկալում ենք, որ երկրորդ ընթերցմանն ավելի մեծ կոնսոլիդացիա պետք է լինի, որովհետև կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը լսում է և պետք է լսեն ընդդիմադիր գործընկերների առաջարկները»,-ասաց Շարմազանովը, ապա կոչ արեց, որ ընդդիմադիրներին էլ ձգտեն դեպի կոնսոլիդացիան:
«Համոզված եմ, որ յուրաքանչյուրդ,  եթե ձեռքներդ դնեք սրտներիդ, կարող եք ասել, որ, այո՛, իշխանությունն ունի քաղաքական կամք, դուք էլ համոզվել եք, որ իմիտացիա չենք անում: Տենց իմիտացիա չի լինում՝ առավոտը տասից մինչև գիշերը տասներկուսը, շատ դեպքերում ՝մինչև առավոտը ժամը 4-5-ը. դա իմիտացիա չէ, միասին քրտնաջան աշխատել և աշխատում ենք, խնդրում եմ եկեք մեր այդ աշխատանքը ջուրը չգցենք: Բոլորիս նպատակը մեկն է, բոլորս նայում ենք մեկ ուղղությամբ՝ ուժեղ ժողովրդավար ու ազգային Հայաստանն է, և այս Ընտրական օրենսգրքի արդյունքում մենք կունենանք 2017 թվականի մի ընտրական պրոցես, որի պատասխանատուները մենքը բոլորս ենք լինելու»,-եզրափակեց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ