Վահրամ Բաղդասարյանը չի հավատում, որ Մանվել Գրիգորյանը հայհոյել է
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադադարձավ Հադրութում ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ միջադեպին:
Բաղդասարյանը հայտարարեց՝ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը պետք է իր արտահայտություններում ուշադիր լինի: Հիշեցնենք, որ Մարտական Խաչի ասպետ ՎահանԲադասյանը նշել էր, թե ինչ միջադեպ է ԼՂՀ-ում ինչ իրադարձություններ են եղել, երբ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն այցելել է Արցախ: Բադասանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանը՝ տեսնելով, որ դիրքեր բարձրացող տղաների ավտոմեքենաները նեղացրել են իր ճանապարհը՝ հարձակվել է նրանց վրա եւ հայհոյել:
«Ես խնդրում եմ պարոն Բադասյանին դուք բոլորդ զգուշացնեք, որ իրենց արտահայտությունների մեջ ուշադիր լինեն, եւ ուշադիր լինեն Արցախի հերոսի նկատմամբ հայտարարություն անելուց»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Բաղդասարյանը շեշտեց՝ հավանական չի համարում, որ այդպիսի բան եղած լինի:
«Նման միջադեպ չի կարող եղած լինել: Պարզապես, եթե մարդիկ հայտարարություն են անում, պետք է պատասխանատվություն կրեն եւ իմանան, թե ում մասին են հայտարարություն անում: Յուրաքանչյուր մարդ պետք է պատասխան տա իր խոսքերի համար»: