25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ցեղասպանությունն այն հարցը չէ, որը քաղաքական նպատակներով շահարկվի․ Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Թանջու Բիլգիչը hայտնել է, որ Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը կազդի երկու երկրների հարաբերությունների վրա: Ինչպես նշում է թուրքական «Star» թերթը, ԱԳՆ-ը խոսնակն ընդգծել է, որ գերմանական խորհրդարանի կողմից «հայկական թեզերը» պաշտպանող որոշման ընդունումը բացասական ազդեցություն կունենա Թուրքիայի՝ ԵՄ ինտեգրացիոն գործընթացի վրա, որին երկու երկրներն էլ մեծ […]

Ինչո՞ւ պիտի մասնավորը չմուծի, իսկ պետական հատվածը՝ վճարի. Նաիրա Զոհրաբյան

Կառավարության հրավիրած արտահերթ նիստի ընթացքում  «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկելիս  ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ իրեն չի հետաքրքրում, թե որն է նման փոփոխություններ կատարելու բուն մոտիվացիան. «Ինձ հետաքրքրում է՝ ինչո՞ւ պիտի մասնավորը չմուծի, իսկ պետական հատվածը՝ վճարի: Պետական հատվածում մարդկանց պարտադրվել է այս համակարգը, եւ մարդիկ աշխատանքը չկորցնելու համար ստիպված […]

Ինձնից պահված գումարները ո՞ւր են. խառնաշփոթ կենսաթոշակային համակարգում

Այսօր ԱԺ  արտահերթ նիստի ընթացքում  քննարկվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում է համակարգի լիարժեք կիրառումը հետաձգել մինչեւ 2018 հուլիսի մեկ: Հիշեցնենք՝ համակարգն այս պահին գործում է միայն պետական աշխատողների համար, իսկ մասնավորի համար այն պետք է ուժի մեջ մտներ  միայն 2017 թվականից: Նախագիծը ներկայացնող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ […]

«Հրազդան-ցեմենտ»-ին արտոնություն տալու նախագծի՝ հատուկ կարգի քննարկման որոշումն ընդունվեց /վիդեո/

ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստը: Գրանցվել է 109 պատգամավոր: ԱԺ-ն այսօր արտահերթ նիստի  ընթացքում քննարկեց «Հրազդան-ցեմենտ» գործարանին մոտ 510 մլն դրամ հարկային և սոցիալական ապահովության պարտքերից ազատելու մասին օրինագիծը: Օրինագծի քննարկումը հատուկ կարգով (երրորդ ընթերցմամբ քննարկումն երկրորդ ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում անցկացնելու) անցկացնելու որոշումն  ընդունվեց 68 կողմ, 12 դեմ, 12 ձեռնպահ քվեարկությամբ: Հիշեցնենք՝ […]

Լո՞ւրջ

Երեկ «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ Պետրոսն իր հյուր Նարինե Մկրտչյանի խոսքին, թե ազատագրված տարածքները մեր պատմական հողերն են, խիստ զարմացած հարցրեց. «Ֆիզուլին, Աղդամը մեր հողերն ե՞ն»: Ու Նարինեի՝ «այո» պատասխանին կրկնակի զարմանքով հարցրեց «Լո՞ւրջ»: Հիմա, ուզում եմ հասկանալ, սա, մեղմ ասած, չիմացություն է՞, թե՞ քաղաքականություն: Եթե չիմացություն է, հարգելի Պետրոսին հիշեցնեմ, որ ազատագրված յոթ տարածքները […]

Ռուսաստանի «գաղտնի զենքը» /վիդեո/

Նախօրեին Մոսկվայում Մեծ Հաղթանակի 71-ամյակին նվիրված շքերթին առաջին անգամ Կարմիր հրապարակով անցել են կանանց զորագունդը։ Համացանցում շտապել են նրանց Ռուսաստանի «գաղտնի զենք» անվանել՝ չմոռանալով մատնանշել նրանց կարճ կիսաշրջազգեստները։

Բոլոր դատարկախոսներին

Սա բոլոր այն դատարկախոսներին , հատկապես 18-20 տարեկան երիտասարդներին, որ անհասկանալի (կամ շատ պարզ) պատճառներով չեն ծառայում Հայոց բանակում , բայց ներքին անսահման չարությունն ու թույնը առատորեն շաղ են տալիս ու մեղադրում են ինձ սելֆիներ անելու համար … մտածեք , թե քանի-քանի ծնող է այդ գիշեր աչք կպցնում, գրում է Շուշան Պետրոսյանը:

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Մայիսի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ուժեղացված դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղիհյուսիս-արևմտյան ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը /Շվեդիա/, ինչպես […]

Լավրովը և Քերին քննարկել են ղարաբաղյան հակամարտության հարցը

Նախօրեին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հեռախոսազրույցը։ Քերին Լավրովին շնորհավորել է Մեծ հաղթանակի 71-րդ տարելիի կապակցությամբ։ Բացի այդ, կողմերը քննարկել են Սիրիայի հարցը, ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում։ Նշվում է նաեւ, որ ուշադրության կենտրոնում են եղել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, որպես Սիրիայի աջակցության միջազգային խմբի անդամների  ջանքերը […]

ԱԺ արտահերթի օրակարգում` «Հրազդան-Ցեմենտ»-ի մերժված նախագիծն է

Այսօր՝ մայիսի  10-ին, ԱԺ-ն կգումարի արտահերթ նիստ: Հիշեցնենք՝ գործադիրին նման առաջարկ ներկայացրեց Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը: Օրակարգի հարցերի թվում է նաև «Հրազդան-Ցեմենտ»-ին արտոնություն տալու նախագիծը: Այդ նախագիծն առաջին ընթերցմամբ  ընդունվել էր ԱԺ ապրիլի 6-ի նիստում, իսկ ապրիլի 26-ին՝ 53 կողմ և 1 դեմ ձայներով օրենքի նախագիծը   չընդունվեց: Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է «Հրազդան-Ցեմենտ» ՓԲԸ-ին ազատել 2016 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի