21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրենսդիր մարմինը քննարկում է ԸՕ և կից ներկայացված օրենքների փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը

ԱԺ-ում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված Ընտրական օրենսգրքի և կից ներկայացված օրենքների փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Նախագծի հիմնական զեկուցողն է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Մինչ Հարությւունյանը կզեկուցեր,  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց՝ երկրորդ ընթերցման քննարկման փուլում նախագծերի փաթեթը համալրվել է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նոր նախագծով, բացի […]

Ադրբեջանն էլի հաղթեց եվրատեսիլյան դիվանագիտությունում

Եվրատեսիլի մեր՝ հայկական «փառապանծ» ժյուրիի անդամները չգիտեմ ովքեր են, սակայն նրանք նույնպես շատ գավառական մակարդակի ոճով քաղաքականացրին այդ մրցույթը: Հավանել Ֆրանսիայի ներկայացուցչի միջին մակարդակի այդ երգը, տալ բարձր գնահատական մի երկրի ներկայացուցչի, որը կարծես թե վերջին մրցույթներին մեզ մշատապես ցածր է գնահատում, եղածն էլ մեր հզոր համայնքի ջանքերի արդյունքն է, պարզապես սխալ էր… Իսկ Ռուսաստանի […]

Թբիլիսին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է

Վրաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է։ Այդ մասին նախօրեին Ադրբեջանում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին: Նշենք, որ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Ադրբեջանում՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով: «Վրաստանը հանդես է գալիս Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Մենք հանդես ենք գալիս տարածաշրջանի խաղաղության, հանգստության եւ երկարաժամկետ […]

Արցախի ճանաչման հարցը չի մտնի ԱԺ օրակարգ

ԱԺ քառօրյայի մեկնարկին քիչ առաջ  տապալվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի քննարկումը: 12 պատգամավոր  կողմ քվեարկեց, մնացած պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը։ Հիշեցնենք՝ այսօր ԱԺ հերթական քառօրյայից առաջ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցավ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի քննարկումը: Հանձնաժաղովում ևս օրինագիծը դրական եզրակացություն չստացավ:  

Սերժ Սարգսյանը խիստ կլինի /վիդեո/

Քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը գտնում է, որ Վիեննայում կայանալիք հանդիպումը ուղղված է հենց Հայաստանի կողմից առաջ քաշված նախապայմանների քննարկմանը: Այս մասին նա խոսեց  այսօր՝ մայիսի 16-ին  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ: «Հիմնական խնդիրը անվտանգության համակարգերի ամրացումն է և վստահության միջոցների վերականգնումը:Բանակցային գործընթացի ձևավորման մասին դեռևս ոչ մեկը չի խոսում, անգամ ռուսական կողի և Մինսկի […]

«Շոու-բիզնեսի ներկայացուցիչը Դուք եք». պատգամավորները տաքացան /վիդեո/

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը  «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին»՝  օրինագծի քննարկման ընթացքում Զարուհի Փոստանջյանին  խնդրեց Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը չդարձնել միջոց՝ մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվելու համար: Փոստանջյանը, բնականաբար, անմիջապես արձագանքեց. «Խնդրում եմ հորդորներ մի արեք, ես դպրոցում չեմ, Դուք ուսուցիչ չեք, ես էլ աշակերտ չեմ»: Արտակ Զաքարյանը, արձագանքելով Փոստանջյանին՝ ասաց. «Ես ուսուցիչ չեմ, […]

«Հրազդան ցեմենտն» ազատվեց տույժերից

Քիչ առաջ ԱԺ-ն երրորդ ընթերցմամբ, այսինքն՝ ամբողջությամբ ընդունեց «Հրազդան ցեմենտ»-ին տույժ-տուգանքներից ազատելու մասին նախագիծը։ Արդյուքում՝ Հրազդանի ցեմենտի գործարան ազատվեց  չվճարված հարկերի  արդյունքում գոյացած  տույժ –տուգանքներից, որը կազմում է   մոտ 595  միլիոն դրամ։     Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ նախագիծն ընդունվել էր 2-րդ ընթերցմամբ:

Այսօր ակնկալվում է Սարգսյան-Ալիեւ հանդիպումը

Այսօր՝ մայիսի 16-ին, Վիեննայում հնարավոր է՝ տեղի ունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Նշենք, որ ՀՀ նախագահի մամլո ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն՝ Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ: Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի […]

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դրական եզրակացություն չստացավ /վիդեո/

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին»՝ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագիծը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում չստացավ դրական եզրակացություն: Հանձնաժողովում քվեարկությանը մասնակցեց երկու պատգամավոր. ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը  դեմ քվեարկեց, իսկ Թևան Պողոսյանը՝ կողմ: Մյուսները քվեարկությանը չմասնակցեցին: «Համաձայն եմ եղել Փոստանջյանի այն առաջարկին, որ պետք է ճանաչել ԼՂՀ անկախությունը, պարզապես  անհամաձայնություն կա, որը կապված է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի