14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԵԱՏՄ-ն ավելի շատ քաղաքական կառույց է, քան տնտեսական. Ալեքսանդր Իսկանդարյան

 

«Կովկասի ինստիտուտ»-ի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը ինստիտուտի կազմակերպած «Կովկաս 2015» միջազգային գիտաժողովում ասաց՝ 2015 թվականը Հայաստանի համար հետաքրքիր ու կարեւոր տարի էր` եւ ներքին, եւ արտաքին քաղաքականության տեսանկյունից:

Ըստ քաղաքագետի՝ Հայաստանի համար քաղաքական տարին սկսվեց հունվարի 2-ին, երբ Հայաստանը պաշտոնապես անդամակցեց ԵԱՏՄ-ին:

Քաղաքագետի  կարծիքով ԵԱՏՄ-ն  ավելի շատ  քաղաքական կառույց է, քան տնտեսական: 2015 թվականի արտաքին քաղաքական իրադարձություններից քաղաքագետն առանձնացրեց Հայոց ցեղասպանության 100 -րդ տարելիցին նվիրված միջինացումները` առանձնահատուկ կարեւորելով Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված պատարագը եւ դրան հաջորդած ելույթը, որով ցեղասպանություն եզրույթի օգտագործմամբ, Պապը Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի պատմությունից տեղափոխեց առհասարակ ցեղասպանությունների, քրիստոնյաների եւ համաշխարհային պատմության կարեւորագույն իրադարձությունների տիրույթ:

Քաղաքագետն, առանձնաց նաև 2015 թ-ին ԼՂՀ հակամարտության գոտում ծավալվող իրադարձությունները, նշեց, որ 2016 թվականի էսկալացիան իր վրա կրում է 2015-ի բավական լուրջ սրացման հետեւանքները:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ