21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ի՞նչ կա մոնոպոլիան օրինականացնելու ծրագրի հետևում

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն այսօր`մայիսի  31-ին հրավիրված քննարկման ժամանակ   ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հայտարարությանը , ըստ  որի  չի բացառվում, որ  շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով մենաշնորհ տրվի: «Արծվիկ Մինասյանի հայտարարությունը օպտիմիզմ չի ներշնչում, այն կարող է շղթայական ռեակցիայով տարածվել մյուս ոլորտների վրա»,- նկատեց Հոկտանյանը:

Վարուժան Հոկտանյանի դիտարկմամբ` Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կողմից գների կարգավորումը ևս իր մեջ վտանգ է պարունակում,քանի  որ հնարավոր է խանութներում այլևս շաքարավազ չլինի, այսինքն՝ գների կարգավորումը կարող է բերել դեֆիցիտի:

«Կասկածելի ռազմավարություն է  մոնոպոլիան օրինականացնելը: Ես չեմ կարծում, որ դա կլինի ճիշտ ուղղություն»,- նշեց փորձագետը և հավելեց , որ կոռուպցիան տնտեսական բարեփոխումների ածանցյալ է, և նախքան կոռուպցիայի դեմ լուրջ պայքարը, պետք է տնտեսական համակարգը փոխել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ