29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ոչ միայն Սամվել Բաբայանը, բոլոր ղարաբաղցիները. Հրապարակ

Շաբաթ օրվա համարում անդրադարձել էինք Սամվել Բաբայանի վերադարձին, գրել էինք, որ Արցախի իշխանություններն առանձնապես ոգեւորված չեն դրանով։ Մեր աղբյուրը հայտնել էր, որ Ղարաբաղում երազում են, որ նա մնա Երեւանում։ Փորձել էինք լսել Բաբայանի երբեմնի ընկերոջը՝ ԼՂՀ վարչապետի ղեկավարած «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանին, որը, մեր հարցը լսելով, անջատել էր հեռախոսն ու այլեւս չէր պատասխանել մեր զանգերին։

Երեկ մեզ զանգահարեց Թովմասյանն ու ցանկություն հայտնեց պատասխանել մեր հարցերին․ «Սամվել Բաբայանն Արցախի նորօրյա պատմության առաջին հերոսն է, եւ դրանով ամեն ինչ ասված է… ԱԺ այն հատուկ նիստը, որտեղ նա ստացավ հերոսի կոչումը, վարում էի ես։ Արցախը Սամվել Բաբայանի հայրենիքն է, ինքը կարող է վերադառնալ»։

Թովմասյանն ասաց, որ ցանկանում է աշխարհի 2 միլիոն հայերի վերադարձն Արցախ, միեւնույն ժամանակ նկատեց, որ Բաբայանը պետք է մնար Արցախում։ Նա վերջին անգամ Սամվել Բաբայանի հետ հեռախոսազրույց է ունեցել 2015-ին, երբ խոսվում էր, թե նա է ղեկավարելու Արցախի ընդդիմությանը։

Հիշեցնենք, որ այն ժամանակ Թովմասյանը հայտարարել էր, թե Բաբայանը խնդրել է իր անունից փոխանցել, որ չի մասնակցելու ընտրություններին: Իսկ հիմա նա չի հանդիպել, չի զրուցել Բաբայանի հետ, չգիտի նրա ծրագրերի մասին, Արցախի իշխանությունների վերաբերմունքի մասին էլ «խնդրում է» ճշտել իշխանություններից. «Ես այս պահին պաշտոն չեմ զբաղեցնում, ընդամենը իշխող կուսակցության խմբակցության ղեկավարն եմ»։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ