06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարևորը չանցավ.քաղտեխնոլոգը գոհ է

«ԵԽԽՎ նստաշրջանում կարևոր բանաձևը չընդունվեցղ, սա արդեն բավարար է»,-անդրադառնալով այսօր` հունվարի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում տեղի է ունեցած  խնդրահարույց բանաձևերի քվեարկությունը ասաց  քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը : Քաղաքտեխնոլոգը  սկզբունքորեն հաղթանակ է համարում այն, որ քվեարկության արդյունքում մերժվել է  Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» տխրահռչակ բանաձևը: Կարեն Քոչարյանի  փոխանցմամբ […]

ԶՈւ ղեկավարությունը գիտի ինչ անել. Նախարարը՝ սպառազինության մատակարման մասին

Հայաստանի զինված ուժերը շարունակում է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցություն իրականացնել այն երկրների հետ, որոնց հետ կա պլանավորված համագործակցություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ռուսական 200 մլն դոլար վարկի շրջանակներում Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացն ինչ փուլում է: Հիշեցնենք, որ կան մտահագություններ, որ այդ զենքը չի մատակարարվի: Նախարարը տեղեկացրեց, […]

«Մենք ցանկանո՞ւմ ենք նոր պատերազմ Եվրոպայում»

Լևոն Զուրաբյանը հերթագրվել էր ելույթի համար ԵԽԽՎ նիստում, որտեղ պետք է քննարկվեին երկու ոչ հայանպաստ բանաձևեր: Իր ելույթի տեքստը ներկայացվել է քարտուղարություն՝ որպես պաշտոնական փաստաթուղթ: «Վեհաժողովի հարգելի անդամներ, Առաջարկված նախագծերի քվեարկությունից առաջ կարևոր է հասկանալ, թե ինչպիսի հետևանքներ կունենա բանակցային գործընթացի խարխլումը: Մենք ցանկանո՞ւմ ենք նոր պատերազմ Եվրոպայում, որ գաղթի նոր ալիք կբերի ձեր քաղաքներ: […]

Սեյրան Օհանյանը՝ Օդնդաղ սարի շուրջ ծավալած աղկումի մասին /վիդեո/

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է հայկական լրատվամիջոցներից մեկում տեղ գտած այն տեղեկությունը, թե ադրբեջանական զինուժը ռազմավարական նշանակություն ունեցող Օդնդաղ սարի գլխին, սարի ձախ կողմում հողային աշխատանքներ կատարելով՝ կրակակետ է կառուցել։ Հիշեցենք, որ արձագանքելով հայկական լրատվամիջոցների տարածած տեղեկություններին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր այդ տեղեկությունը: «Հայաստանի սահմանները անձեռնխելի են: Հայաստանի […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Հունվարի 26-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի որոշումների, կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների կատարման ընթացքին։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց կազմակերպության ընթացիկ աշխատանքները, գոհունակությամբ նշեց ՀԱՊԿ-ում հայկական նախագահության կողմից իրականացվող […]

«Պուտինի գաղտնի հարստությունները»․ BBC-ն բացահայտել է /վիդեո/

Բրիտանական BBC One-ը վավերագրական ֆիլմ է նկարահանել՝ «Պուտինի գաղտնի հարստությունները» անվանումով։ Ֆիլմում ներկայացվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ունեցվածքը, ներկայացվում է ԱՄՆ-ի ֆինանսերի նախարարության ներկայացուցիչ Ադամ Շուբինի խոսքերը, որ նա Պուտինին «կոռումպացված» է անվանում։ Ֆիլմում նաեւ հարցազրույցներ են ներկայացվում ռուս բիզնեսմենների հետ, որոնք արտասահմանում են բնակվում։   Մանրամասները՝ ֆիլմում։

ԵԽԽՎ Սարսանգի ջրամբարի բանաձեւը ջուր է լցում ադրբեջանական քարոզչական ջրաղացին. Շավարշ Քոչարյան

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը Թվիթերի իր էջում գրառում է արել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» խորագրով բանաձևի ընդունման վերաբերյալ։ «ԵԽԽՎ Սարսանգի ջրամբարի բանաձեւը ջուր է լցում ադրբեջանական քարոզչական ջրաղացին, որի նպատակն է ԼՂ խաղաղ բանակցային գործընթացի տապալումը»,- նշել է նա: Հիշեցնենք, որ այսօր Եվրախորհրդի Խորհրդարանական […]

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը հայտնում է

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ս.թ. հունվարի 26-ի լիագումար նիստում տեղի է ունեցել խնդրահարույց բանաձեւերի քվեարկությունը: Այս մասին հայտնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը: Հարցի առնչությամբ հայկական կողմը նախապես իրականացրել էր համապատասխան աշխատանք, այդ թվում՝ հանդիպումներ էր ունեցել ԵԽԽՎ պատվիրակների հետ ու ներկայացրել իր դիրքորոշումներն ու մտահոգությունները բանաձեւերում տեղ գտած ձեւակերպումների առնչությամբ, որոնք համահունչ չէին միջազգային հանրության […]

ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղի հետ կապված նոր փաստաթուղթ չի ներկայացրել․ Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է նաեւ ԼՂ հիմնախնդրին ու ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ որեւէ փաստաթուղթ գոյություն չունի։ Պատասխանելով լրագրողի այն հարցին, որ լրատվամիջոցներով տեղեկություն է շրջանառվում, որ ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ գոյությունի ունի փաստաթուղթ, որը կոչվում է «Լավրովի առաջարկություններ», նախարարն ասել է, որ Լավրովի կամ որեւէ […]

ԵԽԽՎ-ն ընդունեց Միլիցա Մարկովիչի հակահայկական զեկույցը

ԵԽԽՎ-ում այսօր տեղի ունեցավ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով հակահայկական զեկույցի քվեարկությունը, որն ընդունվեց 98 կողմ, 71  դեմ եւ 40  ձեռնպահ ձայներով։ Հիշեցնենք, որ այսօր, ավելի վաղ, ԵԽԽՎ-ն մերժել էր մյուս հակահայկական զեկույցը` բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» թեմայով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի