24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր շերեփն արդեն չպիտի թղթե լինի. Զարուհի Փոստանջյան /վիդեո/

Քիչ առաջ  ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մեկնարկեց  «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին»՝ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագծի քննարկումը: «Դուք ծանոթ եք կառավարության  եզրակացությանը, որտեղ մատնանշվում է, որ կառավարությունը դեմ չէ Արցախի ճանաչմանը,  բայց ժամանակի հետ կապված խնդիր կա: Կարծում եմ՝ այս  հանձնաժողովը այսօր  պիտի դրական որոշում կայացնի: Առնվազն մեծ օրակարգ պիտի մտնի այս հարցը: […]

ԱԺ քառօրյայի օրակարգում ընդգրկվել են 144 հարց, 32 միջազգային պայմանագիր

ԱԺ քառօրյայի օրակարգում ընդգրկվել են 144 հարց, 32 միջազգային պայմանագիր: Երեկ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվել են Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 16-19-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ […]

Գուրգեն Արսենյանի որդին երկու ամսով կալանավորվեց

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  այսօր՝ մայիսի 14-ին, բավարարել է ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու` 20-ամյա Գուրգենի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքն ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը: Այս մասին տեղեկացանք  ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Դռնփակ դատական նիստը անցկացրել է դատավոր Արմեն Բեկթաշյանը: Նշենք, որ Գուրգեն Արսենյանի տղան կասկածվում է խուլիգանություն կատարելու […]

ԱԺ հանձնաժողովում կքննարկեն Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մայիսի 16-ին կքննարկի Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից: Երկուշաբթի հանձնաժողովը պետք է քննարկի նախագիծն Սզգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու մասին: Նշենք, որ նախագծի հեղինակը Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանն են, հարակից զեկուցողներն են Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ […]

Երկրորդ գործիքը ձևավորվեց /վիդեո/

«Չի կարելի ձևավորել մի իրավիճակ, երբ պաշտոնանկություն է արվում և համապատասխան փոխարինող չկա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ՊՆ համակարգի պաշտոնանկություններին և վարչապետի վերջին ելույթին  ասաց ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Պատգամավորը հիշեցնում է, որ դեռ Սերժ Սարգսյանը իր ելույթում նշել էր, որ այդ ելույթը օգտագործվելու է որպես գործիք.«Հիմա երկրորդ գործիքը ձևավորվեց ու պետք է […]

Տիգրան Ուրիխանյանը հանդես կգա բացահայտող հայտարարությամբ

Երեքշաբթի օրը՝ մայիսի 17-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Ալյանս» կուսակցության նախագահ, պատգամավոր Տ. Ուրիխանյանը հանդես կգա բացահայտող հայտարարությամբ «Անալիտիկ»-ի և դրա հետ կապակցված այլ կայքերի հանցավոր խմբի, դրանց հովանավորների վերաբերյալ: Հայտարարությունը կհնչի ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան՝ ժամը 17:00-ից սկսած: Հ.Գ. Պայքարելու ենք մինչև վերջ անկախ պատվիրատուների ու հանցագործների ազդեցությունից ու դիրքից, որոնց համար չկա ոչ օրենքի […]

Ի՞նչ 7 մլն, ա’յ մարդ. քաղաքական վերլուծաբանը` Սեֆիլյանի հայտարարության մասին

Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը, թե հայկական կողմն ապրիլյան օրերին  7 մլն քմ տարածք ենք զիջել Ադրբեջանին, այս օրերին  ակտիվ քննարկումների քռիթ է դարձել: Անդրադառնալով այդ  ամենին` քաղաքական վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. ‹‹Ի՞նչ 7 մլն, ա’յ մարդ, էս ի՞նչ հայտարարություններ է: Դուք պատկերացրե’ք` ինչ ասել է 7 մլն քմ տարածք: Ներեցե’ք, բայց այդ հայտարարությունը և այդ […]

«Մարդիկ կան` երազում տեսնում են` վաղն ինչպես են թալանելու մեր երկիրը»

«Կասկած կա, որ այդ ամենը կյանքի կկոչվի», – անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը`  Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Հիշեցնենք` վարչապետն իր հայտարարությունում շեշտել էր` հարկ է խնայողություններ անել, պետական կառավարման ապարատը  ավելի կոմպակտ դարձնել ու օպտիմալացնել, ակտիվ պայքար մղել կոռուպցիայի դեմ և այլն: «Ինչպես հասարակ քաղաքացիները, այնպես էլ կառավարողները հասկացան՝ նման ձևով կառավարելն ու […]

Միջազգային հանրությունը պարտավոր է ապահովել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը. ԱՄՆ-ի կոնգրեսական

Միջազգային հանրությունը պարտավոր է ապահովել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Միացյալ Նահանգների կոնգրեսական Թեդ Փոն. «Ֆրանսիան, Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը՝ բոլորն էլ ավելի վաղ համաձայնել էին կարգավորել այս խնդիրը, եւ իմ կարծիքով, մենք պետք է կատարենք մեր պարտավորությունը»: Կոնգրեսականի խոսքով, Ռուսաստանը, որի պատասխանատվության շրջանակներում էր հիմնականում գտնվում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը, […]

Պատգամավորները խորհրդարանում ծեծել են իրար /վիդեո/

Ուկրաինայի Ռադայում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել պատգամավորների միջեւ։ Այս անգամ փորձել են ծեծել երկրի նախկին փոխվարչապետ, պատգամավոր Ալեքսանդր Վիլկուլին, հայտնում է “Интерфакс-Украина”-ն։ Պատգամավորներից ոմանք վրդովվել են, որ Վիլկուլը ռուսերեն է ելույթ ունեցել։ Նրանք հարձակվել են պատգամավորի վրա ու փորձել ցած գցել ամբիոնից, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել։    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի