24 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պարգեւատրում Ազգային ժողովում

Հունվարի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մշակույթի բնագավառում ունեցած մեծ վաստակի եւ երկարամյա գործունեության համար ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով: Պարգեւը հանձնվել է Գեղամ Գրիգորյանի այրուն՝ Վալերիա Գրիգորյանին: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել վաղամեռիկ արտիստի նշանակալի դերը հայ եւ համաշխարհային երգարվեստի զարգացման ու տարածման գործում:

Դամասկոսը պահանջում է փակել թուրք-սիրիական սահմանը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հունվարի 23-24 տեղի են ունեցել Սիրիայի հակամարտության կարգավորման  շուրջ բանակցություններ: Թուրքական «Birgun» լրատվական կայքը, լիբանանյան «Al Mayadeen» հեռուստաալիքին հղումով, գրում է, որ պաշտոնական Դամասկոսը երաշխավոր պետություններին է ներկայացրել  իր տեսակետն ու առաջարկները: Ըստ տեղեկության՝ սիրիական կողմը հետևյալ 4 առաջարկն է ներկայացրել. զինադադարմեկ տարի ժամկետով, փակել թուրք-սիրիական սահմանը, տարանջատելխաղաղությունն ընդունող զինյալ խմբերին մյուսներից և […]

2019 թվականին շահագործման կհանձնվեն Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերը. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում ներկա է գտնվել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ու «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնի կողմից կազմակերպված «Էներգետիկայի շաբաթ-2017» խորագրի ներքո անցկացվող Արևային էներգետիկայի ներդրումային համաժողովի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը համաժողովում հանդես է եկել ողջույնի խոսքով: Համաժողովը միտված է ներկայացնելու Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին […]

« Ասում են՝ փող մուծեք, մուծեք, մուծեք…» /տեսանյութ/

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը պնդում է, որ իշխանությունները եթե ցանկանային եղանակը այսքան խիստ չէր լինի: Այս մասին նա ասաց Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում: «Կա տարբերակ, այս մառախուղը այս ցուրտը հատուկ քիմիական նյութերով կարող էին ցրել: Սա կապված է ընտրությունների հետ: Ասում են՝ փող մուծեք, մուծեք, մուծեք»,-ընդգծեց Սերգեյ Շաքարյանցը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենալավ երկիրը հայերի համար Հայաստանն է լինելու․ Կարեն Կարապետյան

Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն, որտեղ հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետի գլխավորած պատվիրակության անդամներից բացի, հանդիպմանը մասնակցել են Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդը, Ռուսաստանում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող գործարարներ, հայազգի քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ: Իր խոսքում վարչապետ Կարեն Կարապետյանը նախ ամփոփել […]

Ստեփան Սաֆարյանին «Ազատ դեմոկրատների» և «Ելքի» կողմից առաջարկ Է եղել միանալու իրենց դաշինքներին․ Հրապարակ

«Հրապարակը» գրում է․ «Մեր տեղեկություններով, «Ժառանգության» նախկին անդամ Ստեփան Սաֆարյանին «Ազատ դեմոկրատների»՝ Լիբերալների և «Ելքի» կողմից առաջարկ Է եղել միանալու իրենց դաշինքներին։ «ԱԴ»–ն նրան տեղ Է առաջարկել համամասնական ցուցակի առաջին եռյակում, ցուցակում կլինի նաև Անահիտ Բախշյանը։ «Ելքը» Ստեփան Սաֆարյանին առաջարկել է ռեյտինգայինով առաջադրվել Ավան-Նոր Նորք ընտրատեղամասում։ «Ելքն» իր շանսերն ընդհանուր առմամբ բարձր է գնահատում և գտնում Է, […]

Սուրիկ Խաչատրյանը պայքարում է «Ծառուկյան» դաշինքի ցուցակում հայտնվելու համար. Փաստ

«Փաստ»-ը գրում է, որ իրենց տեղեկություններով` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, չնայած հայտարարել է, թե ինքը քաղաքականությունից այլեւս հեռացել է, սակայն նոր ուղղությամբ սկսել է ինտենսիվորեն քայլեր ձեռնարկել: ««Փաստի» տեղեկություններով և՛ միջնորդավորված, և՛ ուղղակիորեն փորձում է ստանալ Գագիկ Ծառուկյանի «դաբրոն» և հայտնվել նրա դաշինքի ցուցակում (կարևոր չէ` ռեյտինգային, թե` համամասնական):  Եթե հանկարծ իր խնդիրն անլուծելի […]

Կարեն Կարապետյանի այցը Մոսկվա պատմական է. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է. «Երեկ պաշտոնական այցով ՌԴ մայրաքաղաք մեկնած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին օդանավակայանում դիմավորել են պատվո պահակախմբով: Սա, իհարկե, արարողակարգային պահանջ է` Կարեն Կարապետյանը Մոսկվա է մեկնել պաշտոնական, և ոչ թե աշխատանքային այցով: Սակայն ուշագրավն այն է, որ ՀՀ որևէ վարչապետ պաշտոնական այցով ՌԴ չի մեկնել արդեն մոտ 10 տարի: Վերջին անգամ ՀՀ […]

Արա Բաբլոյանի որդին պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ Արաբկիր բժշկական համալիրի սեփականատեր, Աժ պատգամավոր Արա Բաբլոյանի որդին՝ Արման Բաբլոյանը, պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ «Նա մտադիր է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել Արաբկիր համայնքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում։ Արման Բաբլոյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հաստատեց լուրը. «Այո՛, ես պատրաստվում եմ առաջադրվել, միայն պետք է Հանրապետական կուսակցության խորհուրդը հաստատի, և […]

Նախընտրական խճանկար…ով ում հետ ու ում դեմ կպայքարի

Արդեն աստիճանաբար պարզ է դառնում, թե որ քաղաքական ուժերն ու դաշինքներն են մասնակցելու ու ակտիվ պայքար տանելու ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Եվ այսպես, առանձնացնենք գոնե մինչև այժմ որոշակի հայտարարությաններով հանդերձ եկածներին: Ազգային ժողովում առկա կուսակցություններից իշխող «Հանրապետականն», ամենայն հավանականությամբ, կմասնակցի միայնակ: Արդեն իսկ հայտարարվել է, որ ցուցակը գլխավորելու է ՀՀ նախագահ և կուսակցության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի