18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե «Դաշնակցությունը» ցանկանա, ՀՀԿ-ը պատրաստ է

«ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բաց է համագործակցության ցանկացած քաղաքական ուժի հետ: Առայժմ ՀՅԴ-ի հետ դաշինքով ընտրություններին գնալու մասին քննարկումներ չկան, բայց Դաշնակցությունը մեր կոալիցիոն գործընկերն է, և նման քննարկում կլինի։ Բայց առայժմ ո´չ Դաշնակցությունը, ո´չ էլ Հանրապետականը նման ցանկություն չեն հայտնել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Եթե ՀՅԴ-ի […]

Օբաման խոստովանել է, որ իրենք են նպաստել ԻՊ-ի ստեղծմանը /վիդեո/

ԱՄՆ-ի արդեն նախկին նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրաքում կատարած ԱՄՆ-ի սխալները նպաստել են, որպեսզի առաջանա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Այդ մասին նա հայտարարել է Ֆլորիդայում տեղի ունեցած իր ելույթի ժամանակ։ Ողջ մեղքը Օբաման բարդել է Ջորջ Բուշի վարչակազմի վրա՝ 2003-ին կատարած սխալ քաղաքականության։ Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀԿ-ն երիտասարդացման կարիք ունի. պատգամավոր (վիդեո)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Կարապետյանը դեռևս չգիտի՝ լինելու է հաջորդ գումարման խորհրդարանում, թե ոչ: Պատասխանելով Henaran.am-ի հարցին՝ նա ասաց, որ ինչպես կուսակցությունը կորոշի, այնպես էլ կլինի: «Եթե կուսակցությունը որոշի, որ ավելի երիտասարդ կադրեր են լինելու, անպայման կօգնեմ այդ երիտասարդին, եթե ինքը նույն ոգևությամբ ցանկանա աշխատել»: Արմեն Կարապետյանը համաձայն է, որ ինչպես ՀՀԿ-ն, այնպես էլ […]

Ռուբիկ Հակոբյանի հետ այդ թեման չեն քննարկել…Ռուստամյանն անակնկալները չի բացառում (վիդեո)

«Չէ, այդ թեմայով մենք իր հետ չենք խոսել, ոչ էլ օրակարգի այդպիսի հարց եղել է, բայց Հակոբյանի ու յուրաքանչյուրի հետ, ովքեր ինչ-որ ժամանակ եղել են «Դաշնակցության» մեջ, լավ հարաբերություններ ունենք, որովհետև նրանք պատահական չեն եղել մեր կառույցի մեջ»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե արդյոք «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, անկուսակցական Ռուբիկ Հակոբյանի հետ քննարկումներ եղել են, որ ընդգրկվի […]

Երևանի հիմնադրամը խայտառակություն է, այն կոռուպցիայի և ստվերի մի մեծ աղբյուր է

«Գրված չէ՝ ո՞վ է օգտագոծելու՝ ավագանին, թե համայնքի ղեկավարը: Ես միանգամից առաջարկում եմ, որ ավագանին ղեկավարի: Հանեք նաև հիմնադրամները, քանի որ դառը փորձ ունենք, որովհետև Երևանի հիմնադրամը խայտառակություն է, այն կոռուպցիայի և ստվերի մի մեծ աղբյուր է, որը հաճախ ավելի է, քան բյուջեն: Էդ պարտադիր-կամավոր հիմնադրամները պետք է վերցվեն»,- այսօր Ազգային ժողովում «Տարածքային կառավարման մասին» […]

Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարը՝ Ադրբեջանի «սև ցուցակում»

«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրամանով երկրի նոր ՆԳՆ նախարար է նշանակվել Ֆրանսիայի օրենսդիր մարմնի ստորին պալատում Սոցիալիստական կուսակցության խմբակցության ղեկավար,հայ ժողովրդի բարեկամ,բազմաթիվ անգամներ Հայաստան և Արցախ այցելած Բրունո լը Ռուն…Ֆրանսիայի “Հայ Դատ”-ի կոմիտեի ղեկավար Հարութ Մարտիրոսյանը հայտնել է,որ Բրունո լը Ռուն Արցախ այցելել է անցյալ տարի՝Արցախի անկախության 25-րդ տարեդարձի միջոցառումներին մասնակցելու համար…Հիշեցնեմ,որ այդ պատճառով Ադրբեջանի […]

Ռուս-թուրքական հարաբերություններում եղած ճգնաժամն անցյալում է. Յըլդըրըմ

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում (ՌԴ) գտնվող Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանդիպել է ռուսաստանցի պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևի հետ: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության հաղորդմամբ` հանդիպմանը քննակվել են առևտրատնտեսական, գյուղատնտեսական, էներգետիկ, մշակութային և քաղաքական ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր: Առանձին անդրադարձ է կատարվել սիրիական ճգնաժամին: Հանդիպմաը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետը, անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների կարգավորման […]

Ոչ մի կատակլիզմ չկա. Վ. Տերտերյանը՝ Վանաձորից

Ազգային ժողովում քննարկվում է «Տեղական ինքնակառավարման» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հիմնական զեկուցողից՝ Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանից հետաքրքրվեց, թե արդյոք նախագիծը գրելիս հաշվի են առել ստեղծված վիճակը Վանաձորում: Մարուքյանը հիշեցրեց, որ այնտեղ չեն կարողանում նիստեր գումարել, ու նիստեր տեղի չեն ունենում: Նաև հետաքրքրվեց որպես […]

Հանրապետական լինելը ամենամեծ հպարտությունս է՝ հայրանունիցս և քաղաքացիությունից հետո. Շարմազանով

«Հանրապետական լինելը պատիվ է և կուսակցության բոլոր անդամները պետք է դա հասկանան»,-azatutyun.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, որը արձագանքել է վարչապետ Կարեն Կարապետյանի երեկ արված հայտարարությանը, թե ՀՀԿ-ին անդամակցելով հնարավոր է իր վարկանիշը անկում ապրի: «Որևէ երկրում, այսօր, պոպուլյար չէ լինել իշխանություն, որովհետև իշխանոթյուն լինելը արդեն պատասխանատվություն է»,-ասել է Էդուարդ […]

Շատ խաղաքարտեր կփոխվեն Գ. Ծառուկյանի վերադարձից հետո (վիդեո)

«Կա նման գործոն, անհատների լինել-չլինելուց շատ բան է փոխվում քաղաքական դաշտում, բայց չեմ էլ կարծում, որ շատ բան կփոխվի, ինչ փոխվեց, որ հեռացավ, և ինչ պիտի փոխվի, որ վերադառնա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը՝ խոսելով ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին քաղաքականություն: Միաժամանակ նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանն այն խարիզմատիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի