27 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ղեկավարներին

Փետրվարի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում հյուրընկալվեց «Россия сегодня» գործակալությունում, ուր հանդիպում ունեցավ ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխգործակցությունը, ՀՀ հարաբերությունները հարևանների, եվրոպական, ամերիկյան, ասիական և այլ տարածաշրջանների երկրների հետ, միջազգային կառույցներում մեր երկրի ներգրավվածությունը։ ՀՀ արտաքին […]

Որքա՞ն ձայն կունենա «Հանրապետականը» արդար ընտրությունների դեպքում

Henaran.am-ի զրուցակիցն է «Ելք» դաշինքի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը: -Ի՞նչ եք կարծում, ազատ ու արդար ընտրությունների դեպքում  ՀՀԿ-ը կայուն մեծամասնություն կունենա՞ խորհրդարանում: -«Հանրապետականն» արդար ընտրությունների դեպքում կունենա 5-6 տոկոս ձայն: -Դա այն կայուն մասսա՞ն է, որը միշտ իշխանությանն է ընտրում ցանկացած երկրում: -Ոչ այնպիսի մարդիկ են, որ զանգում են իրար, ասում են՝ գիտեք […]

Սերժ Սարգսյանը վերադարձնում է. Հրապարակ

Փետրվարի 24-ին Սերժ Սարգսյանը Լեւոն Յոլյանի թեկնածություևը կներկայացնի Ազգային ժողովին՝ որպես Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու։ Երկուշաբթի Աժ-ն, ամենայն հավանականությամբ, կքննարկի ՎՊ նախագահի հարցը։ Հիշեցնենք, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմում ներկայացրեց՝ նա «Ծառուկյան դաշինքի» նախընտրական շտաբի ղեկավարն է եւ համամասնական ցուցակի 2-րդ համարը, իսկ օրենքը ՎՊ նախագահին թույլ չի տալիս քաղաքական գործունեություն ծավալել։ Հիշեցնենք, […]

Բավական հետաքրքիր ներկայացում է լինելու

«Այս անգամ ընտրությունները շատ աշխույժ են անցնելու: Կարծում եմ՝ բավականին հետաքրքիր ներկայացում է լինելու: Ես դեմ եմ, երբ ՀՀ քաղաքական հարթակը կրկեսի հետ են համեմատում», – անդրադառնալով ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին և դրան նախորդող նախընտրական քարոզարշավին՝  Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Արդյո՞ք հետընտրական զարգացումները կսրվեն, եթե հաշվի առնենք, որ […]

Ինչու է Ալիեւն անհանգիստ. 168 Ժամ

«Ադրբեջանական կողմը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նոր լարվածություն հրահրելուց առաջ փորձում է արդարացումներ ներկայացնել։ Բնականաբար, պարզվում է, որ Ադրբեջանի տեսանկյունից ամենաարդյունավետ տարբերակը հենց դա է՝ ադրբեջանական կողմը փորձում է քարոզչական նպաստավոր դաշտ ստեղծել նոր էսկալացիա սկսելուց առաջ։ Չեմ կարծում, որ խոսք կարող է գնալ լայնամասշտաբ պատերազմի մասին, բայց իրադարձությունները, որոնք համեմատելի կլինեն ապրիլյան պատերազմի […]

Թեկնածուն մահացել է. Հայկական Ժամանակ

Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Լավրենտի Ասատրյանն օրերս մահացելէ։ Կոմունիստական կուսակցությունից լուրը հաստատեցին, սակայն ամեն կերպ փորձեցին թեկնածուի անունը գաղտնի պահել։ Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Աարգսյանը թերթի  հարցին ի պատասխան ասաց. «էդ ինչ կարեւոր, հրատապ բան է։ Մարդ է, մահացել է։ Անուն ազգանունն ի՞նչ կասի ձեզ, օրինակ»։ Թերթին հաջողվեց պարզել, որ Լավրենտի […]

Սեյրան Օհանյանը հրաժարվում է. Հրապարակ

Օհանյան դաշինքում ընդհանրապես ամեն ինչ խառնվել Է իրար։ Պարզվում Է՝ Սեյրան Օհանյանը, որը դաշինքի վարչապետացուն Է այս պահին, դաշինքի՝ պառլամենտ անցնելու դեպքում նույնպես, ինչպես Վարդան Օսկանյանը, հնարավոր Է չվերցնի մանդատը։ Սակայն, ի տարբերություն Օսկանյանի, նա մնալու է քաղաքականության մեջ։ «Ես գործադիրի մարդ եմ, անելիք չունեմ պառլամենտում, պառլամենտն իմ հագովչէ»,– ասել է նա նեղ միջավայրում՝ վկայակոչելով […]

Հրաժարականներ. Ժամանակ

Գագիկ Ծառուկյանը մինչեւ ցուցակում անձանց ընդգրկելը մանդատը վայր դնելու դիմումներ է վերցնում։ Ի տարբերություն նախորդ տարիների, ցուցակում ընդգրկվւսծ որեւէ մեկը իր անձնական փողով չի մասնակցում, եւ Ծառուկյանն էլ ինքն է որոշում՝ Աժ-ում ով պետք է ներկայացնի իր դաշինքը, եւ ով ոչ։ Ուստի կարելի է ենթադրել, որ այն ցուցակը, որը ներկայացվել է ԿԸՀ՝ գրանցման, ամենեւին վերջնական […]

Քոչարյանը` Կարեն Կարապետյանին էլ. Ժամանակ

Առաջիկայում՝ մարտի կեսերին Հայաստանից դուրս, ըստ ամենայնի, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում դիտարկվում է Ռոբերտ Քոչարյան, Հովիկ Աբրահամյան, Սեյրան Օհանյան հանդիպումը։ Քննարկվելու է երկու հարց՝ ինչպես թեժացնել հետընտրական իրադարձությունները եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ներքաշել միասնական գործողությունների դաշտ։ Ռոբերտ Քոչարյանը հասկանում է, որ եթե իր հովանւսվորած «Օհանյան ֊Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը չկարողացավ անհրաժեշտ ձայներ հավաքել Աժ-Ում ներկայաթյան համար՝ առանց […]

Փչացած

Զարուհուն շատ եմ քարկոծել և եթե էլի նրա քայլերը, արարքները չհամապատասխանեն իմ աշխարհայացքին՝ էլի կքննադատեմ: Սակայն «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալու մասին նրա հայտարարությունը ողջունում եմ և բնականաբար գնահատում նրա սկզբունքայնությունը, հաստատակամությունը և տվյալ դեպքում իրավիճակը ճիշտ գնահատելու կարողությունը: Իսկ «Ժառանգությունը» կորցրեց իր հերթական գրագետ, խարիզմատիկ քաղաքական գործչին… Երբ մենք խոսում էինք «Ժառանգության» մասին, բնականաբար առաջին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի