16 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Վրաստանի վարչապետերը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ

Առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո վարչապետեր Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ: Ստորև ներկայացվում է Հայաստանի և Վրաստանի վարչապետերի հայտարարությունների տեքստն ամբողջությամբ. Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի – Ջերմորեն ողջունում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ բարեկամ Կարեն Կարապետյանին: […]

Դա ուղղակի զավեշտ է. Շավարշ Քոչարյան

«Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ զավեշտի են վերածում, թե՛ միջազգային իրավունքը, թե՛ նույնիսկ իրենց ներքին կյանքը: Դա ուղղակի զավեշտ է եւ որևէ կերպ չի կարող ազդել դեպի Արցախ այցելությունների վրա», –այսօր՝ փետրվարի 23-ին Կառավարության նիստից հետո անդրադառնալով Ադրբեջանի վերջին հայտարարությանը` ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նշենք, որ Ադրբեջանական կողմը օրեր առաջ հայտարարել էր, որ Արցախում՝ Սահմանադրական […]

“Прости, Пятачок …”

«Մոտենում է քարոզարշավի պաշտոնական մեկնարկը։ Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ի մի են բերում իրենց ասելիքն ու անելիքը։ Հրաշալի կլինի, եթե նոր Սահմանադրության և նոր խորհրդարանի առիթով փորձենք բոլորս միասին ձևավորել նաև նոր քաղաքական մշակույթ` առանց ընդդիմախոսներին սևացնելու, պիտակավորելու, վիրավորելու և փուռը տալու։ Տեղ թողնենք ապրիլի 2-ից միևնույն գործին լծվելու, միասին աշխատելու և պարզապես բարեկիրթ և […]

Նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է նախարար Դավիթ Լոքյանը

Նախագահ Սերժ Սարգսյանին Տարածքային կառավարման և զարգացման նախարարության օրակարգային առաջնահերթությունների, ծրագրերի և դրանց իրականացման ուղղությամբ Հանրապետության Նախագահի հանձնարարականների կատարման ընթացքի մասին այսօր զեկուցել է նախարար Դավիթ Լոքյանը: Իր զեկույցում նախարարն անդրադարձել է սկսված բարեփոխումների շրջանակներում բոլոր մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների մշակման աշխատանքներին, տարածքային զարգացման առաջնահերթություններին, Հանրապետության մարզերում համաչափ զարգացումն ապահովող չափելի արդյունքների սահմանումից հետո նախատեսվող […]

Նախարարը խոստանում է /տեսանյութ/

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը տեղեկացրեց , որ Ազգային վիճակագրական ծառայության կողմից նախնական ցուցանիշները հրապարակվել են: «Դրանք մեր մասով շատ ոգևորիչ են, որովհետև նախորդ տարվա հունվարի նկատմամբ արձանագրել ենք 35 տոկոս արտահանման աճ»,-նկատեց նախարարը: Նախարարը ընդգծեց, որ  կա արդյունաբերության 12 տոկոս աճ։ «Այն նախադրյալները, որ ստեղծում էինք, […]

Պարգեւատրություն Ազգային ժողովում

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 23-ին հասարակական եւ քաղաքական կյանքում ունեցած ակտիվ մասնակցության համար ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին: Նույն հանձնաժողովի փորձագետ Մարիա Վարդանյանը ԱԺ նախագահի կողմից պարգեւատրվել է Ազգային ժողովի պատվոգրով: Հասարակական եւ քաղաքական կյանքում ունեցած մասնակցության համար […]

Բարձր տնտեսական աճ ենք ապահովելու. նախարար /տեսանյութ/

Այսօր՝ փետրվարի 23-ին Կառավարության նիստից հետո ֆինանսների նախարար Վարդան  Արամյանը թվարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի իրականություն դարձած երեք խոստումները՝ բնակարան երիտասարդներին ծրագիրը, տնտեսական կառուցվածքի փոփոխությունն ու կենսաթոշակային բարեփոխումները: Լրագրողներից մեկը նախարարին հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին երեք անգամ ավելացել է արտաքին պարտքը: Վարդան Արամյանը արձագանքեց. «2002 թվականից մինչև 2008 թվականը տնտեսական վերելքի պարբերաշրջան էր […]

Հանդիպում խորհրդարանում

Փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը եւ Սամվել Ֆարմանյանը հանդիպել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակության անդամների հետ, ովքեր փետրվարի 21-24-ը դիտարկելու են ՀՀ-ում առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական փուլը: Հանդիպման առանցքում եղել են Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումները եւ ՀՀ նոր ընտրական […]

Գալուստ Սահակյանն ընդունել է ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակության անդամներին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 23-ին ընդունել է ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակության անդամներին, ովքեր մեր երկիր են այցելել առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրության նախընտրական փուլի դիտարկման առաքելությամբ: Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում` խորհրդարանի ղեկավարը կարեւորել է նրանց այցը՝ ապրիլի 2-ինՀայաստանում կայանալիք կարեւոր իրադարձության նախաշեմին: Գալուստ Սահակյանը վստահեցրել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունը կլինի ազատ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված