12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ոստիկանության պատասխանը բաց նամակին

Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Անդրեաս Ղուկասյանի բաց նամակը միջազգային դիտորդական առաքելությունների ղեկավարներներին, որով հնչեցվում է մեղադրանքներ բնակիչների հաշվառումն իրականացնող մարմիններին: Ըստ նրա գործող օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունից 6 ամսից ավելի բացակայող քաղաքացին պարտավոր է իրեն հաշվառումից դուրս հանելու վերաբերյալ համապատասխան դիմում ներկայացնելբնակիչների հաշվառումը կատարող մարմիններին։ Այդ դիմումը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքումսահմանված է վարչական տուգանք։ Իրականում բնակչությանը հաշվառող մարմինները չեն ստուգում քաղաքացիների կողմից հիշյալ օրենքի կատարումը, եւ այդ պատճառով էլ Հայաստանից երկար ժամանակ բացակայող քաղաքացիները շարունակում են մնալ հաշվառված։
Այս հիմնավորմամբ նա գտնում է, որ ընտրողների ցուցակները չեն համապատասխանում իրականությանը: Խորհուրդ կտայի պարոն Ղուկասյանին մեղադրանքներ հնչեցնելուց առաջ մեկ անգամ ևս ուսումնասիրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը, «Բնակչության պետական ռեգիստրի մասին» և «Հյուպատոսական ծառայության մասին>» ՀՀ օրենքները (գործող խմագրությամբ):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 195.1-րդ հոդվածի առաջին մասն ուժը կորցրած է ճանաչվել21.06.14թ.  ՀՕ-93-Ն օրենքով: «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքում նույն օրը կատարված մեկ այլ փոփոխության համաձայն հյուպատոսական հաշվառումը դրվել է կամավորության սկզբունքի վրա, որի դեպքում տվյալները էլեկտրոնային եղանակով փոխանցվելու են բնակչության պետական ռեգիստր՝ հասցեափոխություն կատարելու համար: Սա օրենսդրական մեկ փաթեթ է, որը պարունակում է հայեցակարգային  մոտեցում: Արդյունքում կունենանք հանրության ավելի լայն զանգվածի համար հասանելի համակարգ:
Իհարկե մինչ հայեցակարգային փոփոխոթյունների վերջնագիծը օտարերկյա պետությունում գտնվող քաղաքացին սահմանափակված չէ իր բնակության հասցեն դիվանագիտական ճանապարհով ներկայացնելու ՀՀ ոստիկանություն: 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ