06 Հուլիսի, Saturday, 2024
KFC

5 պատգամավոր հանդիպել է դատախազի հետ․ Հաց բերողին ազատ կարձակեն

ՀՀ գլխավոր դատախազի հրավերով այսօր հանդիպում է եղել Ազգային ժողովի պատգամավորների հետ, ովքեր հանդես էին եկել Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրությամբ:

Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա հայտնեց, որ հանդիպմանը մասնակցել է 5 պատգամավոր՝ ինքը Մանուկյանը, ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ՀԱԿ խմբակցության ու «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանն ու ՀՅԴ-ից Միքայել Մանուկյանը: Պայման է դրվել, որ պատգամավորները պիտի վճարեն գրավ ու երաշխավորեն, որ Արթուր Սարգսյանը կմասնակցի դատական գործընթացներին: Արթուրը մի խնդրանքով է դիմել պատգամավորներին, որ երբ մի քանի ժամ անց իրեն ազատեն, դուրս կգա հացադուլից, և խնդրել է, որ մի որոշ ժամանակ իրեն պետք է կազդուրվել, ապա նոր կմասնակցի քննությանը: Խնդրանքը փոխանցվել է դատախազին, և վերջինս խոստացել է, որ այդպես էլ կլինի:

Մուծվել է գրավ, յուրաքանչյուր պատգամավոր վճարել է 500 հազար դրամ: Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ նրան կրկին կալանավորել էին քաղաքական հայացքների համար, Ա. Մանուկյանն արձագանքեց, որ իրեն ու Լևոն Զուրաբյանի համար ստորագրելու շարժառիթ եղել է այդ անձի առողջական վիճակը:

«Մարդը մի ամիս է հացադուլի մեջ է, ու շատ հավանական է, որ նա կարող էր մահանալ»: Դատախազության երաշխքիների մասին հարց չի տրվել: Տեղեկություններ կային նաև, որ ՕԵԿ խմբակցությա ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ է մասնակցել դատախազի հետ հանդիպմանը: Սակայն կենտրոնական հիվանդանոց, որտեղ Արթուր Սարգսյանն էր, նա չի գնացել:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ