25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանն ուշ եկավ…Վազգեն Սարգսյանը կարող էր չգալ, բայց եկավ /տեսանյութ/

27 տարի առաջ ապրիլի 2-ին «Անկախության բանակ» ռազմական միավորման հրամանատարների և Աշոտ Նավասարդյանի ղեկավարությամբ նախաձեռնող խմբի կողմից հիմնադրվեց Հայաստանի հանրապետական կուսակցությունը:

Կուսակցության անցյալի եւ ներկայի մասին Henaran.am-ը ներկայացնում է  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի հետ հարցազրույցի կրկնությունը` հաշվի առնելով ներկա քաղաքական օրակարգը, ինչպես նաեւ հարգանքի տուրք մատուցելով սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին, ում ծննդյան տարեդարձն էր մարտի 5-ին:

«Ռազմական կամավորական միավորման հիմքի վրա ստեղծել քաղաքական կուսակցություն, այդպես հեշտ բան չէ, որովհետև հիմնական անդամները կռվող տղաներ էին, ում նպատակը, գաղափարախոսությունը այլ է` պաշտպանել հայրենիքը, հայրենիքի սահմանները Ադրբեջանական հրոսակնհերից և եթե հարկ էր գնալ Ղարաբաղ ու մասնակցել այդ պատերազմներին»,-նշեց անկախության համար պայքարի հիմքերում կանգնած, նախկին քաղբանտարկյալ Ռազմիկ Զոհրաբյանը :

Զոհրաբյանի խոսքով` Աշոտ Նավասարդյանը քանի որ միայն զինվոր ու հրամանատար չէր, այլ քաղաքական գործիչ էր, և ավելի հեշտ էր ստեղծել քաղաքական կուսակցություն: «Այդ տարիներին փաստորեն`91ի-ն սահմաններում սկսվեցին կռիվներ, հետագայում Ղարաբաղում պատերազմ, և կուսակցությունը երկու ճակատով էր աշխատում` և քաղաքական գործունեություն Հայաստանում, և միաժամանակ իր ջոկատները մասնակցում էին պատերազմին: Պետք էր տանել և քաղաքական գործունեություն, և կուսակցական կառուցներ ստեղծել, եւ միաժամանակ հայթայթել զենք, զինամթերք, հագուստ…»:

Քսանչորս տարում ՀՀԿ-ն գլխավորել է չորս առաջնորդ` Աշոտ Նավասարդյան, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան և Սերժ Սարգսյան:

Ինչ ընդհանրություններ կան այս գործիչների միջև.  «Փաստորեն բոլորն էլ խարիզմատիկ լիդերներ են, բնականաբար, յուրաքանչյուր անձնավորություն իր առաձնահատկություններն ունի, բայց ընդհանուրն այն է, որ նրանք  ուժեղ լիդերներ էին` խարիզմատիկ, բայց միաժամանակ ժողովրդական մտածելակերպ ունեցող, այսինքն` իր կուսակցության անդամի, այն ժամանակ մարտական ջոկատի անդամների կարծիքների հետ հաշվի էին նստում, խորհրդակցում էին, և նույնն է այսօր էլ»,-նշեց Զոհրաբյանը:

ՀՀԿ փոխնախագահը համոզված է` հատկապես կուսակցության ստեղծման առաջին տարիներին, երբ մարտական գործողություններ էին ընթանում, ուժեղ լիդերը կարևորագույն պայման էր:

«Շատերն են կողքից ասում` բախտի բերմամբ կուսակցությունը եկավ, հզորացավ, այսօր իշխանության է` քանի տարի է, բայց դա շնորհիվ հենց այդ գաղափարախոսության ու լիդերների: Տեսեք շատերն, ինչպես օրինակ` Վազգեն Սարգսյանը կարող էր  չգալ «Հանրապետական» կուսակցություն, չմիավորվել մեզ հետ, բայց եկավ, որովհետև ասաց` ես գտնում եմ, որ այս կուսակցությունը համապատասխանում է մեր գաղափարներին»:

Զոհրաբյանի խոսքով՝ այն ժամանակ պաշտպանության նախարար, գործող նախագահ Սերժ Սարգսյանն ավելի ուշ եկավ կուսակցություն:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ