02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետը ընդունել է Չինաստանի առաջին փոխվարչապետին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը  ողջունել է պարոն Գաոլիի պաշտոնական այցը Հայաստան և նշել, որ այն վկայում է հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Կառավարության ղեկավարը գոհունակությամբ ընդգծել է, որ Չինաստանը հանդիսանում […]

Ի՞նչ վիճակում է ծեծի ենթարկված պատգամավորը. մանրամասներ

Այսօր վաղ առավոտյան անհայտ անձանց կողմից դաժան ծեծի ենթարկված արցախցի պատգամավոր Հայկ Խանումյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին Henaran.am-ի  թղթակիցը տեղեկացավ Ստեփանակերտի հիվանդանոցից:  Պատգամավորի վիճակը հնահատվում է կայուն: Բաժանմունքից տեղեկացրեցին նաև, որ Հայկ Խանումյանի մոտ առկա են կողոսկրերի կոտրվածքներ, դիմածնոտային վնասվածքներ, ինչպես նաև կրծքավանդակի սալջարդեր: Հիշեցնենք, որ ԼՂՀ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանն այսօր […]

Վահրամ Բաղդասարյանը դրական է վերաբերում ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու գաղափարին

  ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը դրական է վերաբերում   ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու գաղափարին,  բայց, այսուհանդերձ, կարծում է,  որ սա չի ենթադրում, որ մեր երկրի հարցերը պետք է ուրիշները լուծեն: Բաղդասարյանն  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ասաց. «Կան քաղաքական շահեր, որոնց, բնականաբար, պետք է ուշադիր հետևենք, և մենք որևէ երկրից մեծ ակնկալիքներ չպետք է […]

Գերմանիան ընդունել է իր մեղքը․ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադարձել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը։ Նա ասել է, որ Թուրքիայում հրաշալի հասկանում են, որ Եվրամիության շատ երկրներ կարող են հետեւել Գերմանիայի այդ քայլին ու ընդունել Հայոց ցեղասպանությունը։ Հայկ Դեմոյանը կարեւոր է այն, որ Գերմանիան ընդունել է նաև սեփական մեղսակցությունը ավելի […]

Ստորահագրահավաքով բանակի ճակատագիր չեն լուծում. Վահրամ Բաղդասարյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին՝ անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկելու միջադեպին՝  ասաց ծիծաղելի է այս գործում ԼՂՀ իշխանության հետք տեսնելը: «Ես ինֆորմացիային դեռևս լիովին չեմ տիրապետում և հենց նոր հեռախոսազանգ էի պատրաստվում անել, սակայն գիտեմ, որ ստորահագրահավաքով բանակի ճակատագիր չեն լուծում: Ես բարձր եմ […]

Դասեր մի՛ տվեք Արցախին. Շարմազանովը՝ Փոստանջյանին

ԱԺ-ում նիստի ժամանակ Զարուհի Փոստանջյանը խոսեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծի վերաբերյալ, կոչ արեց դատապարտել Արցախում տեղի ունեցող բռնությունները: Նիստը վարող Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Տիկի՛ն Փոստանջյան, Արցախը անկախ, ժողովրդավարական հանրապետություն է, եւ Արցախի իրավապահ մարմինները կքննեն, կորոշեն՝ ինչ է եղել: Պետք չէ այստեղ դասեր տալ Արցախի իշխանություններին»:

Թուրքիան պիտի ներողություն խնդրի եւ վերադարձնի հայերի ունեցվածքը. թուրք պրոֆեսոր

Թուրք պրոֆեսոր Բասքըն Օրանը, որը տարիներ շարունակ զբաղվել է Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրությամբ, արձագանքել է Գերամանիայի դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը. այս մասին գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական ընդդիմադիր «T24.com.trե կայքի տեղեկացմամբ՝ Օրանը կարծիք է հայտնել, որ Թուրքիան պիտի հատուկ շրջաբերական հրապարակի և ներողություն խնդրի հայերից: Ըստ Օրանի՝ Անկարան պիտի ներողություն խնդրի նաև սեփական քաղաքացիներից […]

Չպետք է թույլ տալ, որ քաղաքականությունը դուրս գա ռազբորկաների դաշտ. Արմեն Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է՝   ԼՂՀ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծելու մեջ քաղաքական ենթատեքստ կա: Այս մասին նա ասաց  ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: «Ցանկացած քաղաքական ուժ փորձում է տեղավորվել դասավորումների մեջ, Ղարաբաղում լուրջ քաղաքական զարգացումներ են լինելու՝ ընտրություններ, սահմանադրական փոփոխություններ: Դատապարտելի է ծեծը, բայց, բնականաբար, չպետք է թույլ տալ, որ քաղաքականությունը դուրս […]

«Էտի ուզելով չի». գեներալը` Սամվել Բաբայանին

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ անհանգստանալու կարիք չկա. Արցախում  իրավիճակը համեմատաբար կայուն է: Հիշեցնենք՝ Արցախում  տեղի ունեցած՝ երեկվա բողոքի ակցիային, որի ընթացքում բազմաթիվ ստեփանակերտցիներ ջերմորեն դիմավորեցին Լեռնային Ղարաբաղի ազգային հերոս, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին: Այնուհետև ակցիայի մասնակիցները  սկսեցին պահանջել ԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հրաժարականը: Մանվել Գրիգորյանը շեշտեց՝ բարձր […]

Արմեն Գևորգյանը նոր պաշտոն ստացավ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Գեւորգյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով՝ որոշում եմ. Արմեն Գեւորգյանին նշանակել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված