«Հաց բերողը» պետք է ապրի. Ազատության հրապարակում 17 ամյա պատանիներն են պայքարում/տեսանյութ/
ՀՀ գլխավոր դատախազությունը այսօր՝ մարտի 3-ին մերժել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանին խափանման միջոցը փոխելու համար դիմած ԱԺ 26 պատգամավորների և հասարակական գործիչների դիմումը:
Ազատության հրապարակում սկսած նստացույցը նոր թափ է առնում: Արդեն 6 օր ու գիշեր ազատության հրապարակում մի խումբ երիտասարդներ պայքարում են: Պայքարում են հանուն կյանքի: Հանուն «Հաց բերողի» կյանքի:
Հիմնադիր Խորհրդարանի անդամ Հարություն Աղլամազյանը կոչ է անում բոլոր ընդիմադիր ուժերին.«Եթե ընդդիմություն կա Հայաստանում, թող ստորագրություններով ձևական չաջակցեն, այլ բոյկոտեն ընտրությունները»:
17 ամյա Ռոբերտ Գրիգորյանը նշեց, որ արդեն 5 օր Ազատության հրապարակում է ու ծնողները իր արարքը հարգում են.«Տաք թեյ են բերում»:
Ռոբերտ Ղարիբյանն էլ մեծացել է Հայաստանից դուրս, բայց ընգծում է.«Մենակով ոչ մի բան չես կարա: Ամեն մեկը պետք ա իր մեխանիզմը բերի»:
Մանրամասները՝ տեսանյութում: