27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

«Արցախի ժողովրդի իրավունքի իրացումը հիմնաքարային նշանակություն ունի» /տեսանյութ/

«Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: Նիստի ընթացքում նախագահը ներկայացրել է Բրյուսել կատարած իր այցի արդյունքները: Քննարկել ենք նաև  նախընտրական քարոզարշավի հետ կապված հարցեր: Նախագահի այցը Բրյուսել՝  գնահատում ենք արդյունավետ», –  ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Վերջինս շեշտեց՝   ՀՀ-ն ցանկանում է զարգացնել իր հարաբերությունները եվրոպական կազմակերպությունների հետ:

ՀՀԿ խոսնակը շեշտեց՝ նախագահը Բրյուսել կատարած այցի ընթացքում անդրադարձել է Ադրբեջանի  ապակառուվողական  դիրքորոշմանը:

Շարմազանովը նշեց՝ խոսելով Արցախյան հարցի կարգավորման մասին՝ ևս մեկ անգամ հարկ է նշել՝ այս հարցում հիմնաքարային նշանակություն ունի  Արցախի ժողովրդի իրավունքի իրացումը:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ