27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

«Քոթակի է սպասում»

Ադրբեջանը քոթակի է սպասում: Ինչպես տեսնում ենք այս օրերին սահմանային լարվածությունը շարունակվում է: Ադրբեջանական ղեկավարությունը սեփական իշխանությունը պահպանելու և երկրի տնտեսական և այլ խնդիներից բնակչության ուշադրությունից շեղելու նպատակով պարբերաբար սադրանքների է դիմում: Բացի այդ Ալիևյան կլանը ցանկանում է ժողովրդի աչքում արդարացնել Ադրբեջանի համար տնտեսապես դժվարին օրերին միլիոնավոր դոլարների ռազմական տեխնիկայի գնումը, իսկ մյուս կողմից ներդնում է մեդիա ռեսուրսների տոտալ վերահսկողություն:

Այս պարագայում բացառված չէ նաև, որ Ադրբեջանը արկածախնդրության գնա՝ հատկապես որ շուտով լրանում է ապրիլյան քառօրյա պատերազմի մեկ տարին: Երևանը և Ստեփանակերտը պատերազմ չեն ցանկանում, սակայն եթե Ադրբեջանը փորձի պատերազմական իրավիճակ ստեղծել, ապա հայկական կողմը կիրառելու է իր զինանոցի ողջ պարունակությունը:

Տարածաշրջանում լայնածավալ պատերազմի զսպող գլխավոր գործոնը սահմանին կանգնած հայ զինվորն է, ով ինչ գնով էլ լինի կատարելու է իր առջև դրված խնդիրը: Հայ զինվորը հստակ գիտակցում է, թե ինչի համար է պայքարում, հենց սրանով էլ հայ զինվորը մեծ առավելություն է ձեռք բերում հակառակորդի նկատմամբ:

Օգտատեր Նարեկ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ