18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը պետք է միջազգային պատասխանատվություն կրի

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին Հարց. Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որում վերջինս տարածքային պահանջներ է ներկայանցում ՀՀ նկատմամբ: Պատասխան. Ադրբեջանի անթաքույց պահանջները ՀՀ տարածքների նկատմամբ ակնհայտ ձեւով ապացուցում է, թե ինչու միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, իսկ Ադրբեջանը պետք է միջազգային պատասխանատվություն կրի ինքնորոշված Լեռնային […]

«Հայկական վերածնունդը» Վանաձորում լծվել է ձայն հավաքելու գործին

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը, կարխես թե, արդեն սկսել է խորհրդարանական ընտրությունների համար խոստումներ տալու և նման կերպ ձայներ հավաքելու գործընթացը: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա խոստումների շեշտը դրված  է ավանդների վրա: Բանն այն է, որ վանաձորցիներին ասել են, թե եթե ընտրություններին իրենց ընտրեն, ապա իրենք հետ կվերադարձնեն անձնագիրը: Տարբեր թաղամասերում էլ սկսել են ցուցակագրել քաղաքացիներին, պահանջում […]

«Ծառուկյանը պետք է մտածի»

Շաբաթ օրը  տեղի է ունեցել   ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որին Գագիկ Ծառուկյանը  չի մասնակցել: ԲՀԿ-ականները, ինչպես հայտնել ենք, Ծոռուկյանին հորդորել են վերադառնալ: Մնում է՝ սպասել Ծառուկլյանի պատասխանին: Անդրադառնալով այս թեմային տնտեսագետ, ԱԺ ԲՀԿ խմբակցության բնախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը  Henaran.am-ի հետ զրույցում ասաց. «Նիստում որոշում կայացվեց, որպեզի մենք հորդորենք, առաջարկենք պարոն Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն: […]

Վեճ` հայ և ադրբեջանցի պատգամավորների միջև /վիդեո/

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 48-րդ լիագումար նստաշրջանին` իրավական և քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում, երբ քննարկվող թեման վերաբերվում էր կրոնական խտրականությանը, էքստրիմիզմին և տեռորիզմին` Ադրբեջանի պատվիրակն իր զեկույցում անդրադարձավ Հայաստանին և մեղադրեց  25 տարի առաջ տեղի ունեցած ինչ-որ դեպքերի և  20% իրենց տարածքները, այսպես կոչված, «օկուպացնելու և տեռորիստական քաղաքականություն վարելու […]

«ՀՀԿ-ականների մոտ նկատել եմ փոխվելու ցանկություն»

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի միջոցառումների շրջանակում  կազմակերպված քննարկման ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանին հարց ուղղեցին՝  ինչու որոշեց անդամակցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: «Հաշվի առնելով ՀՀԿ բավականին ցածր վարկանիշը, ինչպիսի՞ մեխանիզմ եք պլանավորում կիրառել արմատական փոփոխության համար, օրինակ՝ քրեական գործեր հարուցել ապօրինի գործող իշխանության հանդեպ»,-հարցրեցին դահլիճից: Կարեն Կարապետյանը նշեց, թե ինքը 7 կետով բացատրել է դրդապատճառները […]

«Առանց հեքիաթի մեծացած մարդը վտանգավոր է»

<<Մենք պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ սփյուռքը ցանկանա ներդրումներ անել>>, -այսօր այսպիսի կարծիք հայտնեց  Կարեն Կարապետյանը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպված քննարկմանը: Վարչապետը կարծում է՝  ռեգուլյար սփյուռքին դիմել որպես բարեգործության աղբյուր, անհեռանկարային է եւ դիպչում է մեր ինքնասիրությանը: Քննարկումը վարող Մարկ Գրիգորյանն ընթերցել է դերասանուհի Արսինե Խանջյանի քննադատությունը՝ Հայաստանում մենաշնորհների առկայության, […]

Արտգործնախարարը կմասնակցի Եվրոպայում կայանալիք մի շարք բարձրաստիճան համաժողովների

Դեկտեմբերի  5-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Վիեննա՝ մասնակցելու Միջուկային անվտանգության նախարարական համաժողովին: Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, նախատեսված է ԱԳ նախարարի մասնակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի և գործընկեր պետությունների` Աֆղանստանին նվիրված նախարարական հանդիպմանը։ Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը Փարիզում կմասնակցի Բաց կառավարման գործընկերության գագաթաժողովին: Դեկտեմբերի 8-ից 9-ը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Համբուրգում կմասնակցի և ելույթ […]

Ո՞րն է կառավարության առջև ծառացած ամենամեծ խնդիրը

<<Կառավարության առաջնահերթ խնդիրը աշխատող մարդու ու ձեռներեցի համար արդար, մրցունակ ու հավասար դաշտ ստեղծելն է>>, – պատասխանելով լրագրողների հարցերին՝  այսպիսի համոզմունք հայտնեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝  Համահայկական բարեգործական հիմնադրամի (AGBU) կազմակերպած միջոցառման ժամանակ։ Այն հարցին, թե ինչպես է հնարավոր ներկա պայմաններում Հայաստանում նման քաղաքականություն իրականացնել, որի շնորհիվ հնարավոր կլինի օտարերկրյա ներդրումներ ներգրավել՝ վարչապետը պատասխանել է «Տարբեր […]

Եթե ստվերի դեմ չպայքարենք․․․

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի միջոցառումների շրջանակում Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով քննարկմանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Օատասխանելով այն հարցին, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում կարճ ժամանակահատվում կենսագործել իր ծրագիրը, վարչապետը նախ անդրադարձավ ներկայացրված երկարաժամկետ և երկարաժամկետ ծրագրերին և ասաց, որ կարճաժամկետ ծրագիրը ցույց կտա, թե որ ոլորտներում ինչպես են […]

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մովսես Գորգիսյանի ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մովսես Գորգիսյանի կյանքն ու քաղաքական գործունեությունը հայրենիքի ազատությանն ու անկախությանը նվիրվելու բացառիկ օրինակ են: Նրա խանդավառ նկարագիրը, սկզբունքային հարցերում անհողդողդ կեցվածքը, մարդկանց վեհ գաղափարներով համակելու եւ իր հետեւից տանելու կարողությունը հատուկ են քչերին: Նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի