«Էլի լավ ենք պրծել»
«Երևի թե պետք չէ զարմանալ, որ որոշ մարդիկ այդքան հանգիստ շփվում են ադրբեջանցիների հետ, ինչ֊որ պետիցիաներ ստորագրում, պլատֆորմների միանում և այլն։ Իրականում ամեն ինչ շատ ավելի վատ կարող էր լինել։ Որովհետև որոշ մարդիկ ժամանակին Երևանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն էին կազմակերպում։ Ուսանողներին տանում էին թիֆլիսներ՝ ադրբեջանցիների հետ համատեղ ծրագրերի։ Հարցազրույցներ էին տալիս էն նույն ադրբեջանական լրատվամիջոցներին, որոնք այսօր այդպես ոգևորված վահան մարտիրոսյաններին են «ռասկրուտկա» անում։ Եվ այլն, և այլն։ Իսկ երբ ես կամ իմ նմանները հորդորում էին չհամագործակցել թշնամու հետ, մեզ ինադու մարդիկ նոր հարցազրույցներ էին տալիս բատիևներին ու նրանց ղեկավարներին։
Դե հիմա պարզ չի՞ որ այդքան ներդրված ջանքը պիտի իր արդյունքը տար։ Ու էլի լավ ենք պրծել։ Որովհետև էտ տարիների աշխատանքը, փաստորեն, միայն մի քանի թերհասների վրա է ազդել, որոնց էլ, ի դեպ, վահանը հատ֊հատ բացահայտում ու ջրի երես է հանում։ Լավ է էլի, էլ ի՞նչ էր պետք երջանկության համար։ Թշնամին ինքն իր ձեռքով ոչնչացնում է իր իսկ ստեղծած փոքրիկ բջիջները։ Մնում է միայն հանգիստ վերաբերվել այդ գործընթացին։ Համբերատար սպասել մինչ էտ զիբիլն ինքն իրեն մաքրվի։ Ու դե իհարկե, ուշադիր լինել։ Այսքան բան»:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը: