10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Բաց ճակատով դեպի հաղթանակ. Զուրաբյանը վստահեցնում է

Արդեն մեկնարկել է  ՀԱԿ 2-րդ (20-րդ) համագումարը:

Իր ելույթը սկսելուց առաջ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը  ողջունեց դահլիճում ներկա Բաբկեն Արարքցյանին, Վանո Սիրադեղյանի ընտանիքի անդամներին:

Զուրաբյանը ներկայացրեց վերջին տարիներին ՀԱԿ գործունեության, քաղաքական ուժերի հետ ունեցած իրենց համագործակցության, կատարած քայլերի հաշվետվությունը:

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին  նա նշեց, որ եկող տարի ԱԺ ընտրությունները նոր  Սահմանադրությամբ ավելի մեծ նշանակություն ունեն, քան նախագահական ընտրությունները հին Սահմանադրությամբ. «Մեզ կհաջողվի քաղաքակացնել այս ընտրությունները, ինչպես հաջողվեց միայնակ դա անել անցած տարի հանրաքվեի ժամանակ: Խնդրում ենք լրջորեն սա քննարկել: Պատմությունը ցույց տվեց, որ մենք շարունակում ենք մնալ միակ քաղաքական ուժը՝ ՀԺԿ հետ միասին: Մենք ունակ ենք ասել ճշմարտությունը սեփական ժողովրդին՝ ստեղծված իրավիճակի սթափ գնահատականներով: Բաց ճակատով դեպի հաղթանակ, որը կոփելու ենք միասին»,-ամփոփեց Լևոն Զուրաբյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ