«Ուժն ու առանցքը Լևոն Տեր-Պետրոսյանն է» (տեսանյութ)
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը Ապարանից հետո այցելեց Աշտարակ: Արդեն տեղեկացրել ենք, որ դաշինքը քարոզարշավը սկսել է Ապարանից, ինչը եղել է ՀԱԿ առաջնորդի ավանդույթը: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադառնալով «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսին՝ ասաց, որ ազատամարտիկներն են ավելի շատ գիտակցում խաղաղության արժանապատվությունը: «Չլսել այն մարդկանց, ովքեր ավելի լավ գիտեն պատերազմի գինը, սխալ է, պիտի գնանք, ամրցանենք այն ամենն, ինչ վաստակել ենք ու մեր սերունդներին տանք ազատ, անկախ, միջազգային հանրության կողմից ճանաչված Արցախ»,-նշեց նա:
https://www.youtube.com/watch?v=zgP1AeXOL_g&feature=youtu.be
Կոնգրես-ՀԺԿ-ի դաշինքի տարածքային ցուցակով Արագածոտնում առաջադրված թեկնածուներից Գևորգ Գևորգյանն իր ելույթում նկատեց. «Այսօր ՀԱԿ-ն ունի նշանաբան՝ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն», և այս պայմաններում շատ բարդ փորձության ենթարկվող մի նշանաբան է, բայց շատ ճիշտ ու արդարացի, մենք բախվում ենք տարբեր կարծիքների, տեսակետների: Ընկերներս հաճախ են հարցնում, որ եթե Ադրբեջանը դեմ է խաղաղությանը, դուք ինչպե՞ս եք այդ ծրագիրն իրագործելու: Մեր խաղաղության ծրագիրը դեռ ի սկզբանե Լևոն Տեր-Պետրոսյանն է բերել 88-ից: Այն ժամանակ էլ Ադրբեջանը չէր գիտակցում, որ այս տարածքին խաղաղություն է պետք, բայց իրեն պարտադրվեց խաղաղությունը, ժամանակավոր, բայց պարտադրվեց, և այժմ մեր հիմնադիր նախագահն ու իր թիմը առաջ են քաշում այդ թեզը»:
Մեկ այլ թեկնածու էլ՝ ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանն ասաց, որ մեր ժողովուրդը պետք է խորությամբ գիտակցի խաղաղության գինը ու կողմ քվեարկի այս ծրագրին, սա դժվար ըմբռնելի, բայց միակ ճշմարիտ ճանապարհն է, ու ՀԱԿ-ը օր օրի ավելացնելու է կողմնակիցներն ու հաղթանակ է տանելու, իսկ եթե մեծամասնությամբ հաղթանակ չտանի, ապա կունենա աջակիցներ ու իր հաստատուն տեղը Ազգային ժողովում: Իսկ մյուս թեկնածուն՝ կրկին ազատամարտիկ Վարդան Մալխասյանը հավելեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ եկավ, հայտարարվեց, որ 7000 մարդ է մտել ՀՀԿ: Նա ասաց, որ ինքը տեղեկացել է, որ հիմնականում գազի գրասենյակի ու էլեկտրահամակարգի աշխատակիցներ են նրանք, ու պարտադրաբար է եղել այդ մուտքը:
«Գորածարքի մի՛ գնացեք ձեր խղճի հետ, մի խաբվեք, մի ծախվեք, պարոն Հանրապետականներ, պարոն ոստիկաններ, ապրիլի 2-ից հետո գալու է ապրիլի 3-ը»,-ասաց նա: Աշտարակի մարզի ՀԱԿ-ի շտաբի պետ Արարատ Մորիկյանն իր խոսքում նշեց, որ շատ է ասվում, թե ՀՀՇ-ի ժամանակ էլ են ընտրակեղծիքներ եղել. «Բայց այդ կեղծողները ՀՀՇ-ում էլ են կեղծել, ՀՀՇ-ից էլ դուրս եկել, ՀՀԿ են մտել, այնտեղ կեղծել, հետո Բարգավաճ, Օրինաց: Դուք միակ ուժն եք, որ փող չեք առաջարկում, մեկ էլ երևի «Ելքը» չառաջարդկի, ափսոսում եմ, որ ընդդիմությունը չմիացավ, կուզեի՝ Րաֆֆին էլ մեզ հետ լիներ, Նիկոլն էլ, բայց ուժն ու առանցքը Լևոն Տեր-Պետրոսյանն է»,-նկատեց նա:
Վերջինիս խոսքով՝ Արագածոտնում, իրեն լուրեր են հասել, որ ֆիդայիններն են գումար առաջարկում, բայց ում համար, չգիտի: Տեսանյութերն՝ ավելի ուշ