13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Արթուր Բաղդասարյանն ինչու մինչ օրս չի տուգանվում ՃՈ-ի կողմից. Հայկական Ժամանակ

«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը երեկ Երևանի «Մարիոթե հյուրանոցում մանրամասն ներկայացնելով այս կուսակցության ընտրական ծրագիրը՝ յուրաքանչյուր կետ ներկայացնելիս խոսում էր անարդարությունից, իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով քաղաքացիներին պատճառվող անհարմարություններից: Մի հատված էլ վերաբերվում էր արագաչափերին և տեսանկարահանող սարքերին: Երբ Բաղդասարյանի ելույթը մոտենում էր ավարտին, նույն մուտքի մոտ կայանեց «Lexus» տեսակի մի ամենագնաց՝ դիվանագիտական պետհամարանիշներով: Միջոցառման ավարտին Արթուր Բաղդասարյանը հենց այդ մեքենայով էլ հեռացավ «Մարիոթից»:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից թերթը հետաքրքրվել է, թե որ դիվանագիտական ներկայացուցչության է պատկանում «52 T 001 AM» պետհամարանիշը: Թերթի հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ-ի տեղեկացրել են.«52 T 001» պետհամարանիշը ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից հատկացված է «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ակադեմիա» հիմնադրամինե:

Սա նշանակում է, որ Արթուր Բաղդասարյանը, օգտվելով դիվանագիտական պետհամարանիշներով, մեքենայից, երբեք չի տուգանվում իր վարորդի կողմից կատարված վարչական իրավախախտումների համար. Դա կլինի արագաչափի տեսախցիկների թե ՃՈ տեսուչի կողմից արձանագրված խախտում:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ