Հանճարեղ քայլ. Հրապարակ
Նախընտրական այս փուլում ամենահետաքրքիրը մարդկանց՝ ընտրողների երկխոսություններն են՝ «ում ես ընտրելու, ինչու»թեմայով։ Երեկ ակամայից նման մի ուշագրավ երկխոսության ականջալուր եղա։ Փորձեմ ներկայացնել՝ հնարավորինս առանց խմբագրման։ Ո՞ւմ ես ընտրելու, հարցնում է միջին տարիքի տղամարդը միջին ֆիրմայի տիրոջը։ «Վարչապետին»։ «Էնա ասա՝ ՀՀԿ-ին, էլ ի՞նչ վարչապետ»։
«Չէ, ապեր, ես ՀՀԿ-ին դեմ եմ»։ «Լսիր, գրագետ մարդ ես, չե՞ս հասկանում, որ քո վարչապետը ՀՀԿ-ի ներկայացուցիչն է, ընտրել վարչապետին՝ կնշանակի ընտրել ՀՀԿ-ին»։ «Չէ, բայց ինքը նորմալ մարդ է, ՀՀԿ-ական չէե։ «Ո՞նց ՀՀԿ-ական չէ՝ ՀՀԿ փոխնախագահն է եւ ՀՀԿ-ին է քարոզում, իր 6-րդ քվեաթերթիկը հենց ՀՀԿ-ն է՝ իշխող կուսակցությունը․․․ եթե ավելի պարզ ասեմ՝ Սերժ Սարգսյանը»։
«Դե հիմա ես էդ մարդուն հավատում եմ, ինքը կարող է փոխել մեր երկիրը»։ «Փոխում է-չի փոխում՝ չգիտեմ, բայց որ ինքը ՀՀԿ-ի դեմքն է, ՀՀԿ-ի օգտին է քարոզում, էդ պետք է հասկանաս։ Ասենք՝ գիտե՞ս, որ իր անունը նույնիսկ չկա նախընտրական ցանկումե։ Դիմացինն այս փաստարկների ազդեցության տակ աչքիս առաջ խեղճանում է։
Ակնհայտ է, որ հակափաստարկներ չի գտնում, բայց նաեւ հաստատակամ է իր որոշման մեջ՝ «վարչապետին է ձայն տալու»:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: