«Գերող» ու կրկնվող…կարգախոսներից
Խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի կարգախոսներն արդեն հայտնի են:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ընտրել է «Մենք կարող ենք» կարգախոսը, համամասնական ցուցակում ընդգրկված է 101 թեկնածու:
Իշխող ՀՀԿ-ն ընտրություններին կմասնակցի «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով: Իսկ ցուցակում ընդգրկված է 197 հոգի:
«Ծառուկյան» դաշինքի կարգախոսն է «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է»: Ցուցակը կազմված է 188 անդամից:
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն ընտրել է «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսը: Ցուցակում ներկայացրել է 133 անուն:
«Ելքի» կարգախոսն է «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ»: Ցուցակում կա 121 թեկնածու:
ՀՅԴ-ի կարգախոսը «Նոր սկիզբ, արդար Հայաստան»-ն է: Ցուցակում էլ 170 հոգի է ներկայացված:
Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ» կարգախոսով»: Կոմունիստները ներկայացրել են 173 թեկնածու:
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյանն դաշինքի կարգախոսն է «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ»: Ցուցակում ունեն 148 թեկնածու:
«Հայկական վերածնունդն» առաջնորդվում է «Քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն վերախննդի»: Ամենաերկար ցուցակն ունի հենց ՀՎԿ-ը՝ 300 հոգի: