01 Մարտի, Saturday, 2025
KFC

Ղրղզստանը հրաժարվել է հակահայկական հայտարարությանը միանալ․ Բաքուն հիստերիայի մեջ է

Ղրղզստանն Իսլամաբադում անցկացված Տնտեսական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթաժողովի ժամանակ հրաժարվել է միանալ եզրափակիչ հայտարարությանը, որը հակահայկական ձեւակերպումներ էր պարունակում:

Փաստաթղթում նշված էր,որ իբր Արցախը Հայաստանի կողմից օկուպացված տարածք է, եւ կազմակերպության անդամ երկրների տարածքներում առկա չկարգավորված հակամարտությունները, մասնավորապես, հայ-ադրբեջանական հիմնախնդիրը, խոչընդոտում են տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, ավելի լայն ձեւաչափով համագործակցության հաստատմանը:

Ղրղզստանի նման դիրքորոշումն իսկական հիստերիա է առաջացրել Բաքվում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ Ղրղզստանի նման պահվածքն անհասկանալի է, գրում է haqqin.az-ը։

«Նման դիրքորոշումը լուրջ հարց է առաջանում, թե ում ջրաղացին է այդ երկիրը ջուր լցնում»,- հայտարարել է նա։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ