28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանն ընդունել է դիտորդական առաքելության ղեկավարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս.թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենին:

Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս դիտորդական առաքելությունների գործունեությանը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և անցկացման փուլում, իսկ կառույցները, որոնք նրանք ներկայացնում են, ըստ Նախագահի, մեր երկրում դիտարկվում են որպես երկարաժամկետ գործընկերներ ժողովրդավարության զարգացման և մասնավորապես՝ ընտրական համակարգն ու գործընթացները կատարելագործելու գործում: «Հենց այդ պատճառով է, որ մենք բարեխղճորեն և մանրամասն ուսումնասիրում ենք դիտորդական առաքելությունների դիտողությունները, գնահատականները և հետընտրական գործընթացներում մշտապես համագործակցելով համապատասխան կառույցների հետ, փորձում ենք իրականություն դարձել այն առաջարկությունները, որ ներկայացնում են դիտորդական առաքելությունները»,-ասել է Նախագահ Սարգսյանը՝ այդ համատեքստում հիշատակելով լայն քաղաքական, հասարակական քննարկումների ու կոնսենսուսի արդյունքում, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի անմիջական օժանդակությամբ ՀՀ ընտրական օրենսգրքի ընդունման փաստը:

Հանրապետության Նախագահը հավաստիացրել է դիտորդական առաքելության ղեկավարներին, որ Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու նպատակով համագործակցելու բոլոր դիտորդական առաքելությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ և նրանցից ակնկալում են անկողմնակալ և հավաստի գնահատական Հայաստանում տեղի ունեցող ընտրական գործընթացների մասին:

Յան Պետերսենը շնորհակալություն է հայտնել ընտրությունները դիտարկելու նպատակով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը հրավիրելու համար՝ նշելով, որ առաքելությունն արդեն 11-րդ անգամն է Հայաստանում ընտրություններ դիտարկում, և մշակած մեթոդաբանությունն ու փորձը միանգամայն համապատասխանում են Հայաստանում ընտրությունները պատշաճ դիտարկելու, եզրակացություններ կատարելու պահանջներին: Դիտորդական առաքելության ղեկավարը գոհունակությամբ է խոսել Հայաստանում գտնվելուց ի վեր՝ անցած երկու շաբաթների ընթացքում իշխանությունների, քաղաքական կուսակցությունների և բոլոր մյուս գործընկերների հետ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ առաքելության համագործակցության մասին և տեղեկացրել, որ առաքելության դիտորդներն արդեն գործուղվել ու տեղաբաշխվել են հանրապետության ամբողջ տարածքով մեկ և պատրաստ են իրականացնելու իրենց առաքելությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ