14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հերիք է արդեն

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն անթույլատրելի է համարում, որ վերընտրված անխոս պատգամավորներն, ովքեր միայն կոճակ սեղմելու ու խորհրդարանը սեփական նպատակների համար օգտագործելու համար են վերընտրվել, շարունակեն իրենց նման գործելաոճը: «5 տարի կամ նույնիսկ 10 տարի այդպես են վարվել, հիմա վերջ, պետք է արդեն ուղղվել: Այս խորհրդարանում այդպես չպիտի որ լինեն, ամեն դեպքում իշխանությունները նման խոստումներ էին տալիս»,-Henaran.am-ի […]

Թուրքիայում հանրաքվեն ուղեկցվել է արյունահեղությամբ

Ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ողբերգական միջադեպ է տեղի ունեցել: Թուրքական «Birgün» թերթի կայքի համաձայն՝ Դիարբեքիր նահանգի Չերմիք շրջանի Յաբանարդը գյուղում հանրաքվեի մասնակիցների միջև բռնկված վեճն ավարտվել է արյունահեղությամբ: Գյուղի դպրոցում հիմնված ընտրատեղամասերից մեկում առավոտյան 9:30-ի սահմաններում վեճ է սկսվել միմյանց ազգակից երկու խմբի միջև: «Այո»-ի  և «ոչ»-ի  ճամբարներին պատկանող երկու եղբոր […]

Ինչո՞ւ ՀՀԿ-ից նեղանալ

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ով առաջադրված ռեյտինգային թեկնածու Արագած Ախոյանն ասում է, որ չի տխրել, որ չի լինելու 6-րդ գումարման Ազգային ժողովում: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ որևէ կուսակցությանն անդամակցելու հարցի մասին չի մտածում, շարունակելու է մնալ քաղաքականության մեջ, սակայն զբաղվելու է իր հասարակական կազմակերպությամբ, որով զբաղվում էր նաև նախկինում: «Ես […]

Ի՞նչ է նշանակում Էրդողանի թիմի հաղթանակը մեզ համար

Թուրքիայում Էրդողանի թիմը հաղթանակ է գրանցել սահմանադրական հանրաքվեում, ինչը առաջին հերթին նշանակում է, որ քեմալական մոդելի վրա հիմնված աշխարհիկ Թուրքիան հետայսու անցյալում է, իսկ հիմա գործ ենք ունենալու նեոօսմանիզմի վրա հիմնված ագրեսիվ, իսլամիստական նկրտումներով ու էքսպանսիվ Թուրքիայի հետ։ Դե Էրդողանն էլ, բնականաբար, կլինի նոր սուլթանը՝ Ռեջեպ Ա-ն։ Ի՞նչ է սա նշանակում մեզ համար։ Լավագույն դեպքում՝ […]

Էրդողանը խոստացել է բարձրացնել մահապատժի հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նախօրեին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո հայտարարել է, որ ծրագրում է քննարկել կառավարության հետ երկրում մահապատիժը վերականգնելու հարցը, գրում է  РИА Новости-ն։     Ելույթ ունենալով Ստամբուլում՝ նա ասել է, որ այդ հարցը պետք է անհապաղ բարձրացնել։    

Ինչ է ակնարկում նախկին արդարադատության նախարարը

Ինչու եմ հարգում վրացիներին, իսկ ընկերներիս ուղղակի պաշտում եմ, որովհետև այլ օտար ազգի համեմատությամբ այդ մարդկանց մոտ, իմ համոզմամբ, ուղղակի նվազ է պատեհապաշտությունը, նվազ է հաշվենկատ ընկերությունը: 7 տարի է, ինչ պետական ծառայության մեջ չեմ, սակայն իմ նախկին գործընկերները՝ ինչպես արդարադատության նախարարությունից, այնպես էլ դրա կազմի մեջ մտնող դատախազությունից չեն զլանում հետևողականորեն շնորհավորել բոլոր տոները, […]

ՀՀՇ-ն իրա կողմն էր քաշում, դաշնակը` իրա /տեսանյութ/

Ազատամարտիկ, գնդապետ, «Հայ կանանց միավորման» նախագահ Աիդա Սերոբյանը իրեն չի պատկերացնում քաղաքականության մեջ: Գնդապետը ընդգծում է. «Ես չեմ գտնում իմ տեղը քաղաքականության մեջ: Այն ժամանակ էլ, պարտիզանական ջոկատների մեջ ՀՀՇ-ն իրա կողմն էր քաշում, դաշնակը` իրա: Ես ոչ մի կուսակցության չանդամագրվեցի: Երբ ինձ համոզում էին` պատասխանեցի այսպես …»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աիդա Սերոբյանը: Մանրամասները` տեսանյութում:

Փաշինյանի քաշը (տեսանյութ)

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ ընդհանրապես հայաստանյան ընտրողն ընտրություն կատարելիս առաջնորդվում է կամ կուսակցական պատկանելիությամբ, կամ անձի սեռով, կամ էլ քարոզիչով: Օրինակ՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, ըստ նրա, կարող են մեզ ազդեցություն ունենալ թաղապետերը: Սակայն առաջին հերթին կողմնորոշվելու են կուսակցությունների առաջնորդներով՝ այսինքն՝ Տարոն Մարգարյան, Նիկոլ Փաշինյան, Զարուհի Փոստանջյան: Նրանց դերը շատ կարևոր է դառնում:  Ադիբեկյանը նաև […]

Գաղտնի են անելու

«Տարբեր քաղաքական ուժեր տարբեր պատճառաբանություններով չեն մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին։  Իհարկե, հնարավոր է, որ իրենց իրենց ուժերի նկատմամբ թերահավատություն ունեն, բայց,  միանշանակ, կան նախ այլ խնդիրներ․ ասենք՝ եթե Վանաձորի ընտրությունների նման մի իրավիճակ ստեղծվի, երբ որ բացարձակ մեծամասնություն չունենա Հանրապետականը, արդյունքում որոշ ուժեր ստիպված են լինելու  կա՛մ  քվեարկել Հանրապետականի օգտին՝ սատարել Տարոն Մարգարյանին, կա՛մ քողարկված […]

Այո են ասել․ Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների օգտին է քվեարկել ընտրողների 51,2 տոկոսը

Թուրքիայում նախօրեին անցկացվել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, ինչի արդյունքում, նախնական արդյունքներով, կողմ է քվեարկել ընտրողների 51, 2 տոկոսը, դեմ՝ 48,8 տոկոսը, հայտնում է թուրքական Anadolu-ն։ Այսպիսով, Թուրքիայում խորհրդարանականից նախագահական կառավարման համակարգի անցնելու կողմնակիցները հաղթանակ են տանել։ Նախագահական համակարգի անցնելու կողմնակիցներն առաջատար դիրքեր են զբաղեցրել երկրի 81 նահանգից 48-ում: Դեմ քվեարկողների մեծամասնությունը քրդերով բնակեցված հարավարևելյան շրջաններից են: Հետաքրքրական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված