21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Դու նման բան տեսե՞լ ես, որ էդ հարցը տալիս ես. Արկադի Համբարձումյան

ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանը հերքում է, որ ՍԱՊԾ-ն ստուգումներ է սկսել իրեն պատկանող «Սլավ Գրուպ» ընկերությունում, քանի որ վերջինիս կողմից ներմուծված «Nutricia Nutrilon» մանկական կերի վրա բացակայել է դրա բաղադրության վերաբերյալ հայերեն մակնշումը: «Նման բան չկա: Դու նման բան տեսե՞լ ես, որ էդ հարցը տալիս ես: Գնացեք, ապծեկայից առեք , ստուգեք», – խորհրդարանում լրագրողներին ասաց նա՝ այդ խոսակցությունները դատարկ լրագրողական ինտրիգներ բնութագրելով:

Արկադի Համբարձումյանը նշեց, որ ՍԱՊԾ-ն երբեք ստուգում չի անցկացրել ընկերությունում՝ պնդելով, որ այնտեղ ամեն ինչ կարգին է: Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ է ընկերությունը շարունակում իրեն պատկանել՝ հաշվի առնելով, որ նա պատգամավոր է, Համբարձումյանը հակադարձեց. «Բայց ո՞վ ա ասում իմնա: Ես իմ բիզնեսը տվել եմ հավատարմագրման»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ