16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լավ չի լինելու

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարծում է, որ Հայաստանում քաղաքականության մասին նույնիսկ խոսելն է անիմաստ դարձել, քանի որ քաղաքական դաշտ, որպես այդպիսին, գոյություն չունի: Henaran.am-ի հետ զրույցում նա նկատեց. «Քաղաքական դաշտը գտնվում է խոր ճգնաժամի մեջ: Ընտրությունները դրա վառ ապացույցն էին: Իհարկե, ընտրություններ կոչելն էլ արդեն ճոխություն կլինի, քանի որ դրանք […]

Ոչ միայն տեղական դիտորդներն են հետևում

Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն է իրականացնելու 17 տեղական հասարակական կազմակերպություն: Եվս մեկ միջազգային կազմակերպություն էլ է դիտորդական առաքելություն իրականացնելու: Ինչպես հայտնում են ԿԸՀ-ից, դա Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսն է:

Սերժ Սարգսյանի լուսանկարով. խախտումներ

«Ւրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում, դիտարկում է Երևանի ավագանու ընտրությունները։ Դիտորդներն արդեն իսկ արձանագրել են առաջին խախտումները: Մասնավորապես, ըստ նրանց հրապարակած հաղորդագրության՝ «Ընտրողին օգնող անձը չի գրանցվել գրանցամատյանում, 2/12 ընտրատեղամաս: Բացի այդ՝ արձանագրվել է. «ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը՝ թիվ 9/16 ընտրատեղամասում: Իսկ քվեախցիկների հետևում դրված ապակիների միջից հնարավոր է հետևել, թե […]

Երևանի ավագանու ընտրությունները կլուսաբանեն նաև արտասահմանյան ԶԼՄ-ները

Ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնում 17  կազմակերպություն՝  5 000-ից  ավելի դիտորդով:  Այս մասին քիչ առաջ հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Վերջինս շեշտեց՝ Երևանի ավագանու ընտրություններին կհետևի մեկ  միջազգային կազմակերպություն՝ տասը դիտորդով: Ընտրությունների լուսաբանման համար  հավատարմագրվել է  32 ԶԼՄ,  476 անդամով: Ավելացնենք՝ Երևանի ավագանու ընտրությունների լուսաբանումը կիրականացնեն նաև արտասահմանցի լրագրողները. հավատարմագրվել է 3 արտասահմանյան լրատվամիջոց:

Մարտի են նետվում կանայք

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը քիչ առաջ հայտարարեց՝  Երևանի ավագանու ընտրությունների անցկացման համար ձևավորվել է 474 ընտրատեղամաս՝ տասը տարածքային ընտրական հանձնաժողովով: Գրանցված է 3792 հանձնաժողովի անդամ, որոնցից  տասնչորսը բացակայել են: Տիգրան Մուկուչյանը ևս մեկ անգամ հիշերեց՝ Երևանի ավագանու  ընտրություններին մասնակցում  է երկու կուսակցություն և մեկ կուսակցությունների դաշինք: Գրանցված է   308 թեկնածու, որոնցից  98-ը, ի դեպ,  կանայք […]

Մենք իշխանություններին տալիս ենք հումանիտար ճանապարհ` նահանջելու (տեսանյութ)

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը երեկ հետևել է ընտրատեղամասերում առկա իրավիճակին և արձանագրել է, որ 14.05.2017թ. 01:20 –ի դրությամբ որոշ ընտրատեղամասերում չհրկիզվող պահարանները բացակայում են տեսանելի վայրից` տեսախցիկների տեսադաշտից: Այս մասին այսօր իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողներին հայտնեց կուսակցության առաջնորդ ու Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը: «Այս երևույթը դիտարկում ենք որպես ՀՀ ընտրական օրենքի խախտում և […]

Պաշտպանության նախարարը խոր մտահոգություն ունի

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղերձը Սիրելի՛ զինծառայողներ, Մենք ամփոփում ենք տոնական շաբաթը, և վստահ եմ, որ Պաշտպանության նախարարից ակնկալում եք շնորհավորանքի խոսքեր լսել: Անշուշտ, ես միանում եմ բոլոր այն շնորհավորանքներին, որ հնչել են Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Սրանք մեծ, պատմական, կոթողային իրադարձություններ են, որոնք ուղղակիորեն առնչվում են մեր ներկային և ապագային: Բայց տոնական […]

Ռոբերտ Քոչարյանը շարունակում է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին: Henaran.am-ի տեղեկություններով` երկրորդ նախագահը Հայաստանում է, սակայն Երևանում չի գտնվում այսօր, պատճառը դա է: Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանը չքվեարկեց նաև ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին: Այն ժամանակ երկրորդ նախագահը բացակայում էր երկրից: Կարծես թե, նա քաղաքական գործընթացներին ակտիվ և նույնիսկ քաղաքացիական մասնակցություն էլ չի ունենում: […]

Այ, այսօր կարող եմ ասել ցտեսություն

Այ այսօր արդեն կարող եմ ասել ցտեսություն: Իրավական տեսանկյունից՝ հինգ օր անց այլևս ՀՀ ԱԺ պատգամավոր չեմ: Տեղափոխվում եմ երբևէ իմ տեսած ամենամեծ ներուժն ունեցող «մտածող կենտրոնի» իմ ընկերների մոտ: Լավ է, որ մարդ միշտ վերդառնալու տեղ ունի: Հենց դա է շատ ժամանակ դուխ տալիս: Պատգամավորական գործունեությունս տևել է 4 տարի 7 ամիս: Ունեցել եմ […]

Զարուհի Փոստանջյանը՝ հանուն ազատության (տեսանյութ)

«Երկիր ծիրանիի» քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը վաղ առավոտյան կատարեց իր քաղաքացիական պարտքը։ Նա ընտրեց Երեւանի Վահագն Դավթյանի անվան թիվ 149 դպրոցում։ Լրագրողների հետ զրույցում  նշեց, որ քվեարկել է հանուն ազատության։ Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ այսօր պետք է քաղաքացիները ոչ ասեն այս իշխանությանը։ Իսկ ոստիկաններին նա հորդորեց հետեւել, որպեսզի ընտրախախտումներ չլինեն, թեկուզ, ըստ նրա, դրանք անխուսափելի են։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի