20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Չի համոզում Սերժ Սարգսյանին. վարչապետը բացեց փակագծերը

Խորհրդարանում շարունակվում է 2017-2022 թվականների Կառավարության ծրագրի քննարկումը։ «Եlք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը շարունակեց գործընկերոջ՝ Էդմոն Մարուքյանի հարցադրումը՝ խնդրելով հստակեցնել՝ 2018-ից հետո Կարեն Կարապետյանը լինելու է վարչապետ, թե ոչ։ Փաշինյանը ընթերցեց նախագահ Սերժ Սարգսյանի՝ տարիներ առաջ հնչեցված խոսքերը, որ չի առաջադրվելու նախագահի պաշտոնում, չի հավակնելու նաև վարչապետի պաշտոնին․ «Այնպիսի տպավորություն է, որ էլ չեք լինելու վարչապետ, խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներն էլ արդեն, կարծես թե, սկսում են «համոզել» Սերժ Սարգսյանին, որ նա փոխի իր մտադրությունն ու առաջադրվի:

Դուք այդ «համոզողների» թվո՞ւմ եք, թե՞ ոչ։ Արդյոք 2018-ից հետո կհամաձայնե՞ք լինել փոխվարչապետ կամ տարածքային կառավարման փոխնախարար»,-հարցրեց Փաշինյանը։  «Ես պատրաստ եմ լինել վարչապետ»,-հայտարարեց Կարեն Կարապետյանը, ապա անդրադառնալով Սերժ Սարգսյանին «համոզողներին», Կարապետյանն անկեղծացավ․ «Ես չգիտեմ՝ համոզողներ կան թե ոչ, ես համոզողների մեջ չկամ»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ