03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք դեռևս գոլ չենք տեսել, այլ ինքնագոլեր սեփական դարպասում. Զոհրաբյանը՝ վարչապետին

«Աղքատությունը նվազեցնել 12 տոկոսային կետով, պաշտոնական տվյալներով Հայաստանում 30 տոկոս աղքատություն կա, բայց գիտեն,ք որ իրականում այդ թիվը շատ ավելի մեծ է, Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որտեղ կան աշխատող աղքատներ, որոնք ունեն տարրական հացի խնդիր»,-այսօր խորհրդարանում Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցի վերաբերյալ ելույթում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Վերջինս հիշեցրեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի խոսքերը նվազագույն աշխատավարձի աճի մասին, ըստ որի 2014-ին այն պետք է լիներ 50 հազար, 2015-ին՝ 55 հազար, 2016-ին՝ 62 հազար, 2017-ին՝ 70 հազար դրամ․ «Այս տարի մենք պետք է ունենայինք այն նվազագույն աշխատավարձը, ինչն ամրագրել ենք 2022-ի համար, որտե՞ղ է երաշխիքը, որ դրանք ուղղակի որպես թվեր չեն մնալու»,-հարցրեց պատգամավորը։ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ Կառավարության ծրագրում տեղ գտած 5 տոկոս տնտեսական աճին՝ հիշեցնելով, որ 2016-ին, երբ ներկայացված էր 2,2 տոկոս աճ, այն ժամանակ գործադիրի ներկայացուցիչներն ընդգծում էին, որ ավելի լավ է լինի իրականանալի և ազնիվ աճ․ «Այսօր մենք ունենք 0,2 տոկոս աճ, սա իրատեսությո՞ւն է, թե՞ ձախողում»,-հարցրեց նա։ Պատգամավորն ուշադրություն հրավիրեց նաև արտաքին պարտքի աճին՝ «շնորհավորելով գործընկերներին», որ այն մոտեցել է 6 միլիարդի սահմանագծին, ինչը խիստ ռիսկային է։

Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ նախընտրական շրջանում հայտարարած 3,2 միլիարդ դոլար ներդրումների մասին, որը հետագայում սրբագրվեց գործադիրի անդամների կողմից, թե դա մի քանի տարվա ծրագիր է, իսկ 2017-ին ապահովվելու է 850 միլիոն դոլար ներդրում, պատգամավորն ասաց, որ ըստ վարչապետի արդեն 36 տոկոսն իրականացվել է, սակայն չի ներկայացվում, թե ինչ է արվել։

Նաիրա Զոհրաբյանն նաև արտագաղթի տեմպերին անդրադարձավ:  Պատգամավորը հիշեցրեց, որ ՀՀ-ից արտագաղթել ցանկացողների թիվը շատ ավելի մեծ է, քան Սիրիայից որտեղ պատերազմական իրավիճակ է։

«Ներդրողից ուզում են փայ մտնել, կոռուպցիան այդ ոլորտում ամենասարսափելին է, հարկային խայտառակ պրեսսինգ է նրանց նկատմամբ, որոնք չեն համաձայնում խաղի կանոններին ենթարկվել»,-հայտարարեց նա։ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց դեռ մեկ տարի առաջ խորհրդարանում տեղի ունեցած իր և վարչապետի երկխոսությունը․ «Ես ձեզ հարցրեցի՝ պատրա՞ստ եք կտրել այն ճյուղը, որին նստած է իշխանությունը: Կա՛մ ձեր ձեռքերը չեն հասել, կա՛մ թույլ չեն տալիս, ձեր ժամանակը բավարար էր այս խնդիրները լուծելու համար։ Դուք ասում էիք, որ ամեն օր գոլեր են խփվելու, բայց մենք դեռևս գոլ չենք տեսել, այլ ինքնագոլեր սեփական դարպասում»,-ասաց նա՝ հավելելով, որ «Ծառուկյան» դաշինքը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ