14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Սասնա ծռերի գործով դատական նիստը հետաձգվեց

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր  պատժամիջոց կիրառեց նաեւ Վարուժան Ավետիսյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ:

Դատավորը հայտարարեց, որ Մուշեղ Շուշանյանը դահլիճը լքել է առանց թույլտվության: Նշենք, որ մինչ այդ դատարանը պատժամիջոց էր կիրառել Վարուժան Ավետիսյանի նկատմամբ եւ նրան հեռացրել նիստերի դահլիճից: Մեկ ժամ ընդմիջումից հետո Ավետիսյանը վերադարձավ դահլիճ, իսկ Մուշեղ Շուշանյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե նման պայմաններում չի կարող մասնակցել դատական նիստին:

Հիշեցնենք՝ դատարանն այսօր սանկցիա էր կիրառել նաեւ ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի եւ նրա պաշտպան Տիգրան Եգորյանի հանդեպ: Արտուշ Գաբրիելյանը 6 ժամով հեռացրել էր նաեւ ամբաստանյալ Արայիկ Խանդոյանին:

Դատական նիստը հետաձգվեց:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ