Մակրոնի հայտարարությունը յուրատեսակ մեսիջ է Ադրբեջանին
Այնպես է ստացվել, որ Հայաստանի ղեկավարությունն այսօր նախագահի ու վարչապետի կազմով գտնվում է արտերկրում։ Նախագահ Սերժ Սարգսյանը Փարիզում՝ Ելիսեյան պալատում, հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ։ Համատեղ հանդիպման ընթացքում արծարծվել են մի շարք կարևոր թեմաներ, մասնավորապես՝ Մակրոնը բավականին հանգամանալից անդրադարձ է կատարել ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման կարևորությանը՝ մատնանշելով, որ կողմերը պետք է հարցի կարգավորման համար […]





































