26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ի տնտեսական պատերազմը Սիրիայում

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«2011 թ-ից Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները ունեն նաև տնտեսական պատճառներ…
2018 թ-ի փետրվարի 8-ին համաշխարհային ԶԼՄ-ները հաղորդեցին,որ մեկ օր առաջ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան Սիրիայի արևելյան Դեյր-էլ-Զոր նահանգում ռմբակոծաման է ենթարկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի աշխարհազորայիններին,որի արդյունքում սպանվել է 100-ից ավել մարդ…Դրանից հետո ԱՄՆ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց և հաստատեց ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը…Պաշտոնական Վաշինգտոնը նաև բացահայտել է,թե ինչու՛ է նա դիմել այդ քայլին…Պարզվում է,ԱՄՆ-ի կողմից հովանավորվող սիրիացի քրդերի “Սիրիայի Ժողովրդական ուժերի”՝SDF-ի նստավայրերից մեկը հարձակման է ենթարկվել Ասադի կողմնակիցների կողմից,որի ժամանակ այնտեղ են գտնվել նաև ամերիկացի զինվորական խորհրդականները… Պաշտոնական Վաշինգտոնն այսպիսի բացատրություն տալով իրականում փորձում է թաքցնել,թե ինչու՞ է այդպես դաժան պատժել Ասադի կողմակիցներին… Իսկ պատճառը տնտեսական է,ավելի ճիշտ նավթը և գազը…
Այս պահի դրությամբ Սիրիայում ամերիկացիներին կոնկրետ հետաքրքրում են Ալ-Հասաքա և Դեյր-էլ-Զոր նահանգների քրդերի կողմից վերահսկվող տարածքները,որոնք հարուստ են նավթի և գազի պաշարներով…Պատահական չէ,որ փետրվարի 7-ին տեղի ունեցած իրադարձությունները գրանցվել են Դեյր-Էլ-Զոր քաղաքից մի քանի կիլոմետր դեպի արևելք գտնվող “Էլ Իսբա” նավթամշակման գործարանի մոտ,որտեղ են գտնվում նաև համանում նավթի և գազի խոշոր հանքահորերը…Ամերիկացիները հարվածելով Ասադի աշխարհազորայիններին վերջինիս և նրա թիկունքում կանգնած Իրանին և ՌԴ-ին հասկացրեցին,որ թույլ չեն տա “անցնել Ռուբիկոնը”…Իսկ այդ “Ռուբիկոնը” Եփրատից արևելք ընկած տարածքներն են,որոնք գտնվում են Վաշինգտոնի դաշնակից սիրիացի քրդերի ձեռքում…Այդտեղ են գտնվում “Ջաբիսա” գազի և նաթվի հանքերը,համանում նավթամշակման գործարանը,”Հյուսիսային Աթալա”,”Սիջան”,”Ջարնոֆ”,”Շայթադ”,”Մարադ”,”Հարավային Քիշմա” և այլ խոշոր նավթի հանքեր…Վաշինգտոնը,ով մեծ ջանքեր է գործադրել Սիրիայի կազմաքանդման համար թույլ չի տա որևէ մեկին իրենից խլել այդքան մեծ դժվարությամբ ձեռք բերված հարստությունը…Այս հանգամանքով է պայմանավորված նաև ամերիկացիների քրդասիրությունը և քրդամետությունը…
Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝Աֆրինում բնակվող քրդերը տուժեցին նաև այն պատճառով,որ այդ տարածաշրջանում նավթ և գազ չկա…Համոզված եմ,եթե այդտեղ էլ նավթի և գազի հարուստ պաշարներ լինեին ԱՄՆ-ն թուրքերին թույլ չէր տա այդտեղ երևալ,իսկ Վաշինգտոնի հորդորները անտեսելու դեպքում Աֆրինի վրա հարձակվող թրքամետ ահաբեկչական կազմակերպությունները կարժանանային նույն ճակատագրին ինչ Ասադի աշխարհազորայինները…
Ի դեպ,Սիրիայի նավթագազային հարստության մյուս մասն էլ վերահսկվում է Ասադի,իրանցիների և ռուսների կողմից…Դրանք գտնվում են Ռաքքայի հարավում,Հոմս նահանգում և Դեյր-Էլ-Զոր նահանգի արևմուտքում…
Այսպիսով,Մոսկվան,Թեհրանը և Վաշինգտոնը Սիրիայի տարածքը տնտեսական շահերը հաշվի առնելով են նաև բաժանել և որևէ մեկի կողմից ստատուս-քվոյի խախտման փորձերը բերում են մյուս կողմի ագրեսիվ հակառեակցիայի… Փաստենք,որ միայն Անկարայի վերահասկողության տակ գնվող Սիրիայի տարածքներում չկան նավթի և գազի հանքեր…
Հ.Գ.Վաշինգտոնը 2003 թ-ին Իրաքը դե ֆակտո կազմաքանդելուց և իրաքյան նավթը սեփականաշնորհելուց հետո,իր տոտալ վերահսկողության տակ վերցրեց նաև քուվեյթյան և քաթարյան նավթաշուկաները,իսկ 2011 թ-ից էլ ամերիկացիները “Արաբական գարուն” պրոեկտի միջոցով գրպանեցին լիբիական հարուստ նավթային շուկան…»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ