22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվ հարուստն է տրտմած հիմա, և չունևորը, և պաշտոնավորը. Վ. Ղուկասյան (տեսանյութ)

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը Henaran.am-ի հետ զրույցում ամփոփում է 2017 թվականը, ներկայացնում սպասելիքները 2018-ից, ինչպես նաև պատմում, թե ինչպես է պատրաստվում անցկացնել Ամանորը:  

Գեղեցիկ ավանդույթներով, ուտեստներով. եզդիական համայնքի Ամանորը (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը Henaran.am-ի հետ զրույցում ներկայացնում է, թե ինչպիսին էր 2017 թվականը քաղաքական առումով, ինչպես նաև պատմում, թե ինչպես են իրենց համայնքում նշում Ամանորը: Մանրամասները՝ տեսանյութում:  

Չի բացառվում, որ Իրանում հակաիշխանական ցույցերն ունենան իսրայելական հետք

Չի բացառվում, որ Իրանում հակաիշխանական ցույցերն ունենան իսրայելական հետք. Ըստ այս սցենարի, մերձավորարևելյան տարածաշրջանում Իսրայել – Իրան հակամարտությունը Իսրայելը փորձում է տեղափոխել Իրանի տարածք` ապակայունացնելով երկրի ներքաղաքական իրադրությունը. Սա տրամաբանորեն անհամեմատ արդյունավետ մարտավարություն է, առավել թիրախային, քան թե շահերի բախման պայքարը տարածաշրջանային այս կամ այն օջախում. Այս առումով Իրանն ունի մտահոգվելու հիմքեր մասնավորապես Ադրբեջանի ուղղությամբ, […]

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Հայաստանի Հանրապետության հարգարժա՛ն քաղաքացիներ, Սիրելի՛ հայրենակիցներ, 2017 թվականին հրաժեշտ տալուց րոպեներ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ: Երախտապարտ եմ Հայաստանի զինվորին ու շինականին, մտավորականին ու գործարարին, բոլոր-բոլորին՝ անձնուրաց աշխատանքի, հայրենասիրության և համբերության համար: Այն հավատը, որ մենք բոլորս ունենք մեր ժողովրդի և երկրի ապագայի հանդեպ, թող մեզ ուժ տա նաև նոր տարում: Այս պահին ընտանիքներով […]

«Շնորհավորում եմ մեր սահմաններն անսասան պահող քաջորդիներին՝ գեներալից մինչև շարքային». Բակո Սահակյանի ամանորյա ուղերձը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի  Ամանորի շնորհավորական ուղերձը Սիրելի՛ հայրենակիցներ, Եկել է պահը հրաժեշտ տալու 2017 թվականին եւ դիմավորելու նոր՝ 2018 թվականը:  Անցնող տարին եղել է բավականին հագեցած, հարուստ տարբեր իրադարձություններով ու ձեռքբերումներով:  2017 թվականին համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունվեց Արցախի Հանրապետության նոր Սահմանադրությունը: Բարեփոխումներ իրականացվեցին կառավարման համակարգում, որոնց նպատակն է ավելի արդյունավետ դարձնել կառավարման ոլորտը, […]

Նախագահն այցելել է Հայաստանի սահմանային պաշտպանական տեղամասերից մեկը

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, ավանդույթի համաձայն, տոների նախաշեմին այցելել է հանրապետության սահմանամերձ բնակավայրերից մեկը և պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք:  Այս տարի Նախագահը եղել է Տավուշի մարզի Պառավաքար համայնքում և սահմանային […]

Բոլորս պարտք ու պարտավորություններ ունենք ձեր նկատմամբ. Վարչապետն այցելել է մարտական հենակետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ: Վարչապետը ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:  Կարեն Կարապետյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: «Չափազանց կարևոր է, որ մենք՝ քաղաքացիական աշխատողներս, կարողանանք ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի […]

Սիրում եմ ամանորյա խառնաշփոթը, երբ մարդկանց մեջ աժիոտաժ է սկսվում. Գորգիսյան (տեսանյութ)

ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը Henaran.am-ի հետ զրույցում ամփոփում է 2017 թվականը, ներկայացնում սպասելիքները 2018-ից, ինչպես նաև պատմում, թե ինչպես է պատրաստվում անցկացնել Ամանորը:  

«Կոկորդիլոսի միս չեմ դնում ոչ թե, որ հնարավորություն չունեմ, այլ դա սեղանին դնելու ուտեստ չէ» (տեսանյութ)

Պաշտոնը կարգավիճակը մարդու կեցվածքի մեջ փոփոխություն չպիտի մտցնի. Henaran.am-ի հետ զրույցում ասում է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ պատմելով, թե ինչպես է դիմավորում Ամանորը:  Մանրամասները դիտեք տեսանյութում:  

Տարվա սկանդալն ու հումորային հայտարարությունը. Henaran.am-ի ամփոփումը

2017 թվականը կարծես թե ջրբաժան տարի դարձավ քաղաքական դաշտում: Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունները հիմնականում ուղենշեցին առաջիկա 5 տարվա քաղաքական զարգացումները: Եթե իշխանության մասով քարոզարշավի ընթացքում էլ պարզ էր, որ ՀՀԿ-ն մեծամասնություն է նորից ունենալու թե խորհրդարանում, թե քաղաքական դաշտում, ապա հարցականներ կային ընդդիմադիր դաշտում: «Ելք» դաշինքի մուտքով խորհրդարան արձանագրվեց, որ ընդդիմությունը ինչ-որ չափով որակյալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի