11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ը նպատահարմար չի գտնում ՀՅԴ-ի պահանջն իրականացնել

ՀՀԿ-ն այս պահին նկատակահարմար չի գտնում փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում՝ վերացնելով ռեյտինգային ընտրական կարգը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նշենք, որ նման ցանկություն ու պահանջ ունի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն, ինպես նաև «Ծառուկյան» դաշինքը:

Բաղդասարյանն ընդգծեց՝ 2017 թվականի ընտրություններից առաջ նույն հարցը բարձրացվեց: «Մենք բանակցությունների արդյունքում եկանք այն եզրահանգման, որ այսօրվա իրավիճակով ռեյտինգային համակարգն արդարացված է, և մենք եկել ենք ընդհանուր հայտարարի: Քննարկումներ կլինեն, բայց այս պահին նպատակահարմար չենք գտնում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անել»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ