17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Չենք անի ինքնանպատակ մի բան՝ ինչ է, թե «Դաշնակցությունն» իր դեմքը պահը»

«Պետք է գտնել ադեկվատ լուծում, որպեսզի փոխված Սահմանադրությամբ կառավարման համակարգը լիարժեք կյանքի կոչվի կիրառման փուլում»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ի պատասխան այն հարցին, թե տեղին են այն դիտարկումները, թե Հայաստանը տանում են սուպերվարչապետական համակարգի, թեև Սահմանադրությամբ անցում կատարվեց խորհրդարանական երկրի: Ռուստամյանը հիշեցրեց, որ իրենց նպատակն էր վերացնել գերկենտրոնացված, միածեհածան իշխանութունը ՀՀ-ում և բոլորի գնահատակներով, ոչ միայն տեղի, այլ նաև Եվրոպական գործընկերների, ՀՀ-ն ավելի ժողովդավարական համակարգ է որդեգրել, անցում կատալեով ապակենտորացված համակարգի:

 «Հիմնական հարցը, որ կարևորել ենք հայտարարությամբ, վերաբերում է նաև կառaվարության կառուցվածքին, կարգին և պետական մարմիններիn առընթեր մարմինների ստեղծմանը: Այս դաշտում պետք է այնպես անել, որ կառավարություն, վարչապետ, նախարար գործառույթները հստակ տարանջատվեն, այնպիսի վիճակ չառաջանա, որ վարչապետը փոխարինի կառավարությանը»,-ասաց նա և հավելեց, թե համաձայն չէ նրա հետ, որ ամեն ինչ փոխանցվում է վարչապետին:

Ինչ վերաբերում է այս պայմաններում նաև ռեյտինգային համակարգի վերացումը, որին կողմ է ՀՅԴ-ը, դեմ է ՀՀԿ-ը, ապա Ռուստամյանը հավելեց, որ դեռ քննարկումներ են լինելու այս հարցի վերաբերյալ: «Մենք գիտեինք, որ սա մեծ, դժվար հարց է լինելու մեր հարաբերությունների հետագա փուլում, բայց մենք չենք անի ինքնանպատակ մի բան՝ ինչ է, թե «Դաշնակցությունն» իր դեմքը պահը, հանուն դրա կտրուկ քայլեր կատարի, ձևաչափը փոխի և այլն, և այլն:

 ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն համատեղ ստանձնել են հանձնառություն՝ մեր երկրում նոր որակի իշխանություն բարձրացնելու առումով»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ