26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դա առաջին հերթին խայտառակություն է համանախագահների համար. պատգամավորներ

«Ալիևը մի քանի օր առաջ նախագահ դառնալու հավականությամբ հոխորտացող հայտարարությամբ հանդես եկավ, և Մինսի խումը նոր խնդիր ունի՝ պետք է բանակցելի դարձնել Ադրբեջանին, բերել իրական բանակցությունների սեղան Ադրբեջանին»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մասին:

Հայտարարության մեջ համանախագահները կոչ են անում զերծ մնալ հրահրիչ գործողություններից: Ըստ Ռուստամյանի՝ այս ձևով  բանակցությունները շարունակել ուղղակի հնարավոր չէ, բանակցությունների նորմալ միջավայր պետք է ստեղծվի, որը միջնորդների հիմնական հանձնառությունն է:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ հայտարարությունը հասցեագրված է Ադրբեջանին, բայց, ցավոք սրտի, համանախագահները խուսափում են կոնկրետ ձևակերպելուց: «Եթե ասում են, որ կոչ են անում կոմերին սադրիչ գործողություններից զերծ մնալ, ես չեմ պատկերացնում, թե Հայաստանի կողմից ինչ սադրանքներ պիտի լինեն: Մեզ այդ սադրանքները ձեռնտու չեն, մեզ ձեռնտու են բանակցությունները:

Ինչ-որ առումով խայտառակություն է, որ մինչև հիմա Վիեննայի պայմանավորվածություններն ու հրադադարի ռեժիմը գործարկված չեն, Ադրբեջանը խայտառակ կերպով կարողանում է խուսափել այդ պայմանավորվածություններն իրականացնելուց, դա առաջին հերթին խայտառակություն է համանախագահների համար»,-կարծում է պատգամավորը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի համար էլ ակնհայտ է, որ այդ հայտարարությունները վերաբերում են ադրբեջանական կողմին, բայց նա ասում է, որ պետք է հստակ հասցեական հայտարարություններ լինեն: «Պետք է հստակ ասվի, թե ովքեր են սադրիչները, մենք պետք է պնդենք, որ մշտադիտարկման սարքերի առկայությունը պարտադիր է»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ