26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Համանախագահների կոչը կողմերին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրյու Շոֆերը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին Բաքվում եւ Երեւանում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներով հայտարարություն են տարածել։ 

Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները փետրվարի 7-ին Բաքվում հանդիպել են նախագահ Իլհամ Ալիեւի հետ, իսկ փետրվարի 9-ին Երեւանում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նրանք նաեւ խորհրդակցություններ են անցկացրել արտաքին գործերի նախարարների հետ, գրում է  osce.org-ը։

«Համանախագահները դե ֆակտո իշխանությունների հետ հանդիպելու նպատակով 9-ից 11-ը նաեւ այցելել են Լեռնային Ղարաբաղ: Նրանք այցելել են Կովսական, Սանասար, Ակնա, Բերձոր եւ Քարվաճառ»,- ասված է հայտարարության մեջ։

Հայտարարությունում համանախագահներն ընդգծում են 2017-ի հոկտեմբերին Ժնևում կայացած գագաթնաժողովի և նախորդ, մասնավորապես՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների շրջանակներում ստանձնած բոլոր պարտավորությունների բարեխղճորեն իրականացման կարևորությունը։

Նրանք խորը մտահոգություն են հայտնել շփման գծում վերջին զոհի կապակցությամբ եւ կոչ արել կողմերին լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածության նվազեցման եւ հրադադարի պահպանման համար, ինչպես համաձայնեցվել էր Ժնեւում:

Համանախագահները կողմերին կոչ են արել նաև զերծ մնալ հրահրիչ հայտարարություններից և սադրիչ գործողություններից:

Համանախագահները վերահաստատել են իրենց հավատարմությունը կողմերին աջակցելու հանձնառությանը հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու հարցում՝ հիմնված Հելսինկյան ակտի հիմնական սկզբունքների վրա, որը ներառում է ուժի չկիրառումը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ