22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագահին զեկուցել է

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր ներկայացրել է 2017 թվականի հարկաբյուջետային քաղաքականության իրականացման արդյունքները, ինչպես նաև դեռևս 2018 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ հարկաբյուջետային քաղաքականության վերաբերյալ Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացվող աշխատանքը, այդ քաղաքականության հիմքում դրված առանցքային սկզբունքներն ու մոտեցումները, ակնկալվող արդյունքները: Նախարարը զեկուցել է նաև պետական ֆինանսների […]

Գերմանիայի արտգործնախարարը իր տանը Չավուշօղլուին թուրքական թեյ է հյուրասիրում

Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ, ազգությամբ թուրք  Ջեմ Օզդեմիրը դատապարտել է արտգործնախարար Զիգմար Գաբրիելի և նրա թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի միջև տեղի ունեցած հանդիպումը:  Երկու արտգործնախարների հանդիպումը կայացել է Զիգմար Գաբրիելի տանը և թուրքական լրատվամիջոցիների պնդմամբ՝ անցել էր դրական մթնոլորտում:  Հրապարակվել է լուսանկար, որտեղ Գերմանիայի արտգործնախարարը իր տանը իր իսկ ձեռքով Չավուշօղլուին թուրքական թեյ է հյուրասիրում: Ըստ թուրքական «Ensonhaber» […]

«Որեւէ մեկը իրավունք չունի ԱԺ խորհրդին «իր մոտ կանչել». Փաշինյան

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Քիչ առաջ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին եւ ԱԺ խորհրդի մյուս անդամներին ուղարկեցի հետեւյալ գրությունը․ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին,  ՀՀ Ազգային ժողովի խորհրդի անդամներին. Հարգելի պարոն Բաբլոյան. Ազգային ժողովի խորհրդի հարգելի անդամներ. ԱԺ աշխատակազմից տեղեկացա, որ ս/թ հունվարի 12-ին ՀՀ Ազգային ժողովի […]

Էդմոն Մարուքյանը դիմել է վարչապետին ու ՏՄՊՊՀ նախագահին

ՀՀ ԱԺ ԵԼՔ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրություններ է ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին՝ պահանջելով լուծել Բագրատաշենի անցակետում հունվարի 4-ից մոտ 40 ապահովագրողների կողմից բարձրացված, սակայն դեռ որևէ լուծում չստացած խնդրին։ Հարցը մասնավորապես կայանում է նրանում, որ մաքսատանն ապահովագրական գործունեություն ծավալող բոլոր ընկերությունները հավասարապես վարձակալությամբ տարածքներ են ստացել անցակետից դուրս, մինչդեռ […]

Մեր կողմից թույլ տրված ցանկացած վրիպում կարող է ունենալ այն հետևանքները, ինչն ունեցել ենք Հայոց պատմության տարբեր հանգրվաններում. Ս. Հասրաթյան

Արցախի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը, անդրադառնալով զինծառայողների վիրավորվելու լուրը թաքցնելու մասին մամուլի հրապարակումներին, Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Հարգելով խոսքի ազատությունն ու հրապարակայնությունը, այդուհանդերձ մնում եմ այն կարծիքին, որ ունենալով դեռևս չավարտված պատերազմի պայմաններում ապրող երկիր, մենք պարտավոր ենք, գոնե ռազմաքաղաքական ոլորտում, առաջնորդվել այն չափանիշներով, որը նախ բխում է մեր, նոր միայն հրապարակայնության […]

Իրանում ցույցերը պայմանավորված էին գնաճով․ իրանագետ

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իրանագետ, ԵՊՀ դասախոս Արտյոմ Տոնոյանը նշեց, որ Իրանում սկիզբ առած բողոքի ցույցերը հիմնականում պայմանավորված են եղել գնաճով: Նա նշեց, որ մի քանի փուլով  անցած ցույցերն ի սկզբանե սոցիալական անարդարության ֆոնին են ձևավորվել: «Իրանցիները դժգոհ էին երկրում գրանցված գնաճից` հատկապես ձվի ու բեզինի: Ցույցերի երկրորդ փուլում իրանցիները դժգոհում […]

Սերժ Սարգսյանի մոտ եղել է թեթեւ մրսածություն․ Վլադիմիր Հակոբյան

ՀՀ նախագահի աշխատակազմից հերքում են տեղեկությունը, թե Ամանորին վատթարացել է նախագահ Սերժ Սարգսյանի ինքնազգացողությունը և նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: «Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նախագահի մոտ եղել է թեթև մրսածություն։ Այդ ընթացքում նա գտնվել է տանը», – Aysor.am-ին ասաց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը: Ս.Սարգսյանի ինքնազգացողության վատթարացման մասին գրել էր «Ժամանակ» թերթը՝ նշելով, որ […]

Մենք մեր գծի վրա ենք, մեր պայքարը շարունակում ենք. Լուիզա Սարգսյան (տեսանյութ)

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը Henaran.am-ի հետ զրույցում ամփոփում է քաղաքական տարին, ներկայացնում սպասելիքները 2018-ից: Մանրամասներին ծանոթացեք տեսանյութում:  

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին էլեկտրոնային համակարգեր է տեղադրելու

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն խոսել է Իրանի հետ սահմանին կառուցվող պատի շինարակական աշխատանքների ընթացքի, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի  հետ  սահմանին իրականացվելիք անվտանգության միջոցառումների   մասին:   Ըստ «Borsagundem» լրատվական կայքի՝ Սոյլուի խոսքերով այս պահի դրությամբ թուրք-իրանական սահմանին կառուցվող 144կմ-ոց պատի գրեթե կեսը կառուցված է:  Նախարարը շեշտել է, որ նշյալ պատը պետք է կանխի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի