Ֆրանսիան մտահոգված է Սիրիայում Թուրքիայի գործողություններից
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Սիրիայում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության առնչությամբ: «Մենք ասացինք, որ այս օպերացիան մեզ մտահոգում է: Մենք հասկանում ենք Թուրքիայի անհանգստությունը սահմանային անվտանգության հարցում, սակայն մենք կոչ ենք անում պաշտոնական Անկարային՝ քրդերի դեմ իրականացվող այս գործողության ժամանակ դրսևորել զգուշություն»,-ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը: […]





































